24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծաղկահովիտի գյուղապետին խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Նորաին Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: 

 Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը:

 Բացի այդ, մեղադրյալը յուրացրել է նաև համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները` համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ապարանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը Նորաին Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ