22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պետք է շունչներին կանգնել

«Երիտասարդները Բաղրամյանում կարողացան արթնացնել քնած պետական մեքենան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա հույս ունի, որ աուդիտը դրական արդյունք կտա, իսկ շարժումը պետք է կարողանա հետևել ու թույլ չտալ, որ պետական մեքենան քնի: «Միշտ արթուն պետք է պահել: Եթե գործընթացը կարողանանք ճիշտ կազմակերպել ու իրականում ապահովենք դրա թափանցիկությունը, դրա համար […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը հայապահպանության և հայրենանպաստ ծրագրերի շուրջ սփյուռքահայությանը համախմբելու և ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը  հույս է հայտնել, որ կազմակերպությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպաստելու են ԱՀՀ գործունեության էլ ավելի ակտիվացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հակիրճ տեղեկատվություն է հաղորդել կառույցի գործունեության մասին և նշել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը  շարունակում է մնալ համագումարի օրակարգային հարցերից մեկը: Նա հետաքրքրվել է Արցախի առաջնահերթ խնդիրներով և աջակցելու պատրաստակամություն հայտնել դրանց լուծման գործում: Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները քաղաքական, տնտեսական և մարդասիրական ուղղություններում: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ:

Արհեստական տպավորություն կստեղծեն, որ կոնսոլիդացիա կա

«Տեխնիկապես հրավերները միշտ գնում են, բայց մասնակցես, թե ոչ, դա որոշում է քաղաքական ուժը: Այդ հարցը պետք է «Ժառանգությունը» կուսակցությանը հղեք»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ի պատասխան հարցին, թե ըստ իրեն արդյոք կկայանա՞ նախագահի մատնանշած քաղաքական կոնսոլիդացիան, նկատի ունենալով նաև այն, որ օրեր առաջ նախագահի հետ հանդիպմանը այդ […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   15-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Րաֆֆու 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, […]

Հունիսի 23-ին վերջին անգամ ջղաձգվեց և վախճանվեց «սովետահայ միլիցիան»

Ես քաղաքական եմԲաղրամյան պողոտայում <<կնքված դադարը>> հաղթանակ էր երկու կողմերի համար: Կազմակերպված ակցիաները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել Հայաստանի արժանապատվությունը և ինքնիշխանությունը: Ես Վովան եմՀունիսի 23-ին վերջին անգամ ջղաձգվեց և վախճանվեց «սովետահայ միլիցիան», <<մեռավ միլիցիան, կեցցե ոստիկանությունը>>:Հուլիսի 06-ին ծնվեց ՀՀ ոստիկանությունը: Բարի ծառայություն ՀՀ ոստիկան Ազատ Արշակյանի գրառումը

Սիրուշոն՝ հայ կնոջ կերպարից

Երգչուհի Սիրուշոն ֆոյսբուքյան իր էջում գրել է.  «Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է: Նա իր համարձակությամբ և պատվի բարձր զգացումով կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ)) Դարեր շարունակ հայ կինը միշտ պատրաստ է եղել պաշտպանել իր տունը, արժեքները…Երբեք, սակայն, չկորցնելով կանացիությունը»:

«Միգուցե փայլուն բան են առաջարկում, աշխարհի ամենալավ Սահմանադրությունը»

«Հանրաքվեի օրը ոչ ոք չպիտի կասկած ունեն, թե իր քվեարկած այոն կամ ոչը իսկապես կարտացոլվեն այդպիսին: Ցավոք սրտի, ընտրական համակարգի նկատմամբ այսօր վստահություն չկա»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումներից: Նա՝ նշեց, թե պետք է սպասել մինչև կներկայցվի վերջնական տեքստը, այսինքն՝ հուլիսի 15-ը և ապա ավելի […]

Հիմնադիր խորհրդարանի դեմ զրպարտության քարոզարշավ է սկսվել

Այն ուժերը, որոնք ս.թ. հունիսի 28-ի կեսօրին ամեն գնով փորձում էին ժողովրդին իր կամքին հակառակ Բաղրամյան պողոտայից տանել Ազատության հրապարակ, նույն օրվանից համակարգված կերպով Հիմնադիր խորհրդարանի դեմ զրպարտության քարոզարշավ են սկսել: Այդ քարոզարշավի առաջին դրսևորումներին հարկ չհամարեցինք պաշտոնապես անդրադառնալ, սակայն երևույթը չի դադարում և արհեստականորեն թեժացվում է, ինչի մեջ կամա թե ակամա ներքաշվում են նաև […]

Դավութօղլուի կինը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն, հայտնել է, որ ընտրություններում ԱԶԿ-ի գրանցած արդյունքը մեծ հաջողություն է:  Այս մասին Սարե Դավութօղլուն ասել է թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում ի թիվս նախընտրական և հետընտրական շրջանի, գրանցված արդյունքների, առողջապահության ոլորտին վերաբերող և հասարակությանը հետաքրքող հարցերի, խոսել […]

Զորանոցի փլուզման հետեւանքով 18 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո/

Այս գիշեր Ռուսաստանի Օմսկ քաղաքում Օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով 18 հոգի է մահացել, ավելի քան 20 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ТАСС գործակալությունը: Ինչպես նշվում է, փլատակների տակ են հայտնվել 45 հոգի, որոնցից 37-ին հաջողվել է հանել: Ընդհանուր առմամբ` զորանոցում պատահարի պահին 337 մարդ է գտնվել: Օմսկ են ժամանում զինվորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված