Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը և Գրիգոր Դանիելյանը Ջրվեժի արգելոցում /ֆոտո/
Դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը կարծում է՝ իշխանություններին այսուհետ ավելի դժվար կլինի որոշումների կայացման հարցում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ժամանակին նրանց դա հաջողվում էր, իհարկե, իր սերունդն էլ պայքարեց, սակայն պայքարը կիսատ թողեց: Այս սերունդը, նա հուսով է, դա չի անի: «Այն ոչխար սերունդը իմ, որը պայքարեց, իրեն ինչ-որ ձև դրսևորեց, բայց կոտրվեց, չկարողացավ»:
ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 15-ի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների զարգացմանը, մերօրյա հերոսների փառաբանմանը վերաբերող և «Ցեղասպանություն» անվանակարգերում ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագրերը։ Նշենք, որ 5 ՀԿ դիմել է մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 6-ը՝ «Ցեղասպանություն», 10-ը՝ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերի համար։ Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ տարածքային […]
Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները օրենքով արգելելը, ոլորտի մասնագետները գնահատում են դրական և կարևորագույն քայլ, սակայն միևնույն ժամանակ բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի և դրանց կանխարգելման միջոցների մասին: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, Մարդկային զարգացման […]
Ռուսական սերիալների եւ թատրոնի հայտնի դերասան, 37-ամյա Իլյաս Տամեեւը մահաել է` ընկնելով բարձր հարկի պատուհանից: Օրեր առաջ դերասանը տանից դւորս էր եկել առանց հեռախոսի եւ փաստաթղթերի եւ այլեւս չէր վերադարձել: Նրան մի քանի օր փնտրում էին եւ արդյունքում հայտնաբերեցին Մոսկվայի մորգերից մեկում: Պարզվել է, որ Իլյասը մահացել է հենց տնից գնալու օրը, ականատեսների վկայությամբ` նա […]
Հուլիսի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ […]
Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին՝ Նորիկ Վարդանյանը Տորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Նորաին Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ […]
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF SUD) անդամների հետ: CCAF համանախագահ Ժակ Դոնապետյանը, քաղաքապետին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, նշել է, որ կառույցն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է, որը գործում է Մարսելում, Լիոնում […]






























