09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից. հայացքների մենամարտ /ֆոտո/

Նախօրեին, Գերմանիայի Հալլե քաղաքում,  հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնԱրթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել են:  Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում, հուլիսի 18-ին: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը […]

Զոհված զինծառայողի ընտանիքին գումար կհատկացվի՝ բնակարանի համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց զոհված զինծառայող Զորիկ Ժիրայրի Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռքբերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացվի 4,000.0 հազար դրամ` Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հորը` Ժիրայր Գևորգյանին տրամադրելու համար: Զորիկ Գևորգյանը զոհվել է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի […]

Թունավորվել են

Հուլիսի 15-ին, ժամը 16.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Մուրացան ԲԿ է հոսպիտալացվել Նուբարաշեն 5-րդ փողոցի թիվ 5 հողակտորի բնակիչ՝ 2012թ. ծնված Ա. Բ.-ն:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Հուլիսի 15-ին, ժամը 13.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 2 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 1988թ. […]

Նրանք ասում են՝ չկա վստահություն մեր իշխանությունների հանդեպ. Գորիկ Հակոբյան

Կառավարության այսօրվա նիստի սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «Նաիրիտցիների» խնդրին, ովքեր այսօրվանից որոշել են անժամկետ նստացույց անել կառավարության շենքի դիմաց: Վարչապետը նկատեց, որ կառավարությունը արդեն հատկացրել է գումարը և չի հասկանում, իրենց հավաքի նպատակը: Վարչապետը խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին զեկուցել այս խնդրի մասին. «Աշխատավարձի ձևավորված պարտքը մոտավորապես հինգ միլիարդ 310 միլիոն […]

Պարզաբանում. Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես եկեղեցու վերաբերյալ

ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Արդյունքում հաղթող ճանաչված «Սերվետ» ընկերության ճարտարապետ Մ. Հակոբյանի կողմից կազմվել է […]

Մի շարք անհասկանալի հարցեր կան

«Այն, ինչ-որ նախնական մոտավորապես գիտեինք, դա էլ տեղի է ունենում»,-Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով սահմանադրական բարեփոխումների 1-7 գլուխների նախնական տարբերակն, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ ըստ էության բազմաթիվ անհասականալի դրույթներ կան, որոնք ինչ-որ տեղ են թողնում սողանցքերի և այսպես ասած՝ տեղում որոշումներ կայացնելու: «Օրինակ՝ ի՞նչ է նշանակում առնվազն 101 […]

Փոփոխություններ. Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են

Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երևան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Դեղատան փողոցի նշված հատվածում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մհեր Մկրտչյան փողոցից Վազգեն Սարգսյան փողոցի ուղղությամբ:

Դժբախտ պատահար Մեծ Պառնի գյուղում

Հուլիսի 15-ին, ժամը 16.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մազի Մեծ Պառնի գյուղի «Թռչկան» կոչվող հանդամասի ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել դժբախտ պատահար. «Բելոռուս T40» մակնիշի տրակտորը դեռևս չպարզաբանված հանգամանքներում շրջվել է, ինչից վարորդ Տ. Փ.-ը (ծնվ. 1981 թ.) հայտնվել է տրակտորի տակ և տեղում զոհվել. քաղաքացու դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]

Լեռնային Ղարաբաղը ռազմական լուծում չի ունենա. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է ԼՂ հակամարտության արդար, խաղաղ եւ կողմերի համար շահավետ կարգավորման վրա: «Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում չի լինելու: Այլ լուծումներ չարժե նույնիսկ դիտարկել»,- ասել է նա:  

Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնությանը և սպասարկման ծառայությունների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Հանդիպմանը մասնակցել են  Առողջապահության նախարարութան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչները` հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորությամբ, Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ