29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի շանտաժը

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը  համոզված է, որ գերտերությունները չեն ստիպի  կողմերին գնալ զիջումների, քանի որ մի կողմից շահերը չի համընկնում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՝մյուս կողմից էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի պայմանագիր, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և դա կբերի հակամարտության՝ ՀԱՊԿ-ՆԱՏՕ, ինչից նրանք ուղղակիորեն խուսափում են:

Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, նա ասաց.«Ադրբեջանն ինչ որ հայտարարում է՝ շանտաժ է, քանի որ Ադրբեջանը պատերազմում չի կարող հասնել իր ցանկացած արդյունքին»։

Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին հայկական կողմի պատասխանին, ապա նա ասաց.«Հայկական կողմը պարտադիր չէ, որ հիմար հայտարարություններին պատասխանի, այդ ուղղություններում մեր բանակը շատ ճիշտ գրագետ գործում է»:

 ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նաև անդրադարձավ Հայաստանին տրամադրված ռուսական 200 մլն դոլար վարկին, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից զենք գնի։ Ըստ նրա՝ Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով է գնում այդ զենքը, այսինքն՝ շատ ավելի էժան, քան այն սպառազինությունը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ