06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անի Երանյանի ավտոմեքենան ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել եւ բախվել դատավորի մեքենային. ՔԿ

Դերասանուհի Անի Երանյանի վարած ավտոմեքենան հուլիսի 18-ին ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել մայրուղի եւ դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել դատավոր Գագիկ Պողոսյանի վարած մեքենային: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեյի մամլո ծառայությունից:

ՔԿ փոխանցմամբ ՝ նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա.Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից  դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6 կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի  ավտոմեքենային և վթարի ենթարկվել:

Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղևորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ, ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը և նրա երկու ուղևորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են Երևան քաղաքի «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ Գագիկ Պողոսյանը և վերջինիս ուղևոր Մարինե Կարապետյանը բուժօգնության համար դիմել են Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ