Համբերություն
Հուլիսի 14-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:
Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում բնական գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով 5 հոգի է մահացել, հայտնում է РИА Новости-ն: Ինը հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պատը փլուզվել է, եւ որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ: Եւս երկու հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Շենքից 90 ընտանիք է […]
Հուլիսի 14-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 OV 261, «Մերսեդես» մակնիշի 34 ST 649 և «Նիսսան» մակնիշի 34 AM 556 […]
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ […]
Հայաստանի կապի ոլորտում առաջիկայում հնարավոր է՝ խոշոր միաձուլման գործարք արձանագրվի: Տնտեսական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Յուքոմ» և «Օրանժ-Արմենիա» ընկերություններն առաջիկայում կարող են միավորվել: Հավանական տարբերակն այն է, որ «Յուքոմ»-ը կգնի «Օրանժ-Արմենիան» և իր ծառայությունների ցանկում կավելացնի նաև բջջային կապի սեգմենտը: Սակայն մյուս կողմից, ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր, «Յուքոմ» ընկերության բաժնետերերից Արամ Խաչատրյանը […]
Հուլիսի 15-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան փողոցում պայքարի դուրս եկած քաղաքացիները Գրողների միության շենքի հարակից տարածքից երթով մեկնելու են նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցելու իր ելույթի պատասխան նամակը:
Հուլիսի 22–ին ժամը 17։00–ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ «Հրապարակի» տեղեկություններով՝ եկեղեցին կօծի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, այլ քաղաքական գործիչներ: Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ […]
Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:






























