Խոշոր վթար Եղվարդի խճուղում. իրար են բախվել երեք մեքենաներ
Հուլիսի 19-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Եղվարդ 6-րդ կմ-ի մոտակայքում 1963թ. ծնված Գ. Ն.-ի վարած «Մերսեդես C» մակնիշի 30 LՍ 355 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և բռնկվել: 1970թ. ծնված Է. Ա.-ի վարած «Նիսսան Մարչ» մակնիշի 34 ZL 260 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի հողաշերտին, իսկ «Օպել Աստրա» մակնիշի 35 LP 803 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել հարակից բլրակին (մոտ 4 մ) և շրջվել. վերջինիս վարորդ՝ 1954թ. ծնված Ի. Կ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել` 22.59-ին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները: