06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Արմավիրի մարզի ևս 2 մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակների դեպքեր

Մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ: Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ` ուսումնասիրվել […]

Նոր պայմանավորվածություններ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտի բարեփոխումներին, Արցախի մայր բուհի և ՀԱՊՀ միջև առկա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության  տնտեսության զարգացման համար պահանջարկ ներկայացնող մասնագետների՝ ինժեներական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ: Ա. Հարությունյանը բարձր […]

Ամենից ամենա

«Transparency International»-ը գնահատականներ է տվել պետական մարմինների` կոռուպցիային առնչվող աշխատանքներին: 2014թ. իր զեկույցում կենտրոնն ուսումնասիրել է 13 ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները: Ուսումնասիրված ինստիտուտները  գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից՝ առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ այդ գնահատման՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, ԿԸՀ-ն ստացել է 61 միավոր, օրենսդիր մարմինը` 56, գործադիրը՝ 54, իսկ դատականը՝ 52 միավոր: 2012թ. առ […]

Նոր կարտոֆիլը բավական էժան է

Գյուղատնտեսական տարին բարենպաստ է, կայուն բերք է ակնկալվում` նորմալ քանակությամբ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: «Չնայած չար լեզուները երաշտի տարի էին կանխատեսում, բայց ամեն ինչ հաջող է գնում: Եղանակային առումով տարին բարենպաստ է, պարզապես գյուղացիները պետք է ժամանակին անեն անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի […]

ՀՅԴ-ի ու Սուրիկ Խաչատրյանին ուղղված կրակոցների կապը

ԱԺ ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամանակ  անդրադառնալով լրագրողի հարցին, թե ԱԺ-ում դատախազ Գևորգ Կոստանյանի պատասխանները որքանով էին համոզիչ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրան առնչվող գործերի բացահայտման ուղղությամբ։ Պատգամավորը պատասխանեց, թե այս հարցը պետք է իրավական հարթության մեջ լիարժեք քննության մտցվի. «Ինչ վերաբերում է կասկածյալների հնարավոր շրջանակների մասին հրապարակումներին, մի բան մեր […]

Գալուստ Սահակյանը ուղերձը

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ:  Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության,  որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից: Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված […]

Մի մոտեցում՝ «յա պեռվիյ»

Թե ինչու «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը չէր միացել էլեկտրաէներգիայի թանկացման հարցի ուսումնասիրության համար ԱԺ «Հայ ազգային կոնգրես» և «Օրինաց երկիր» խմբակցությունների՝ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ  Հակոբյանը բացատրեց, որ իր համար ընդունելի չէ, երբ քաղաքական ուժը փորձում է ներկայանալ, թե ինքն ամենաընդդիմադիրն է: «Ցավոք սրտի, մեր քաղաքական մշակույթում, հատկապես […]

«Էնվեր փաշան 80 Աթաթուրք արժե». սկանդալ թուրքական հեռուստաալիքի եթերում /վիդեո/

Թուրքական պետական «TRT1» հեռուստաալիքի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում սուր վիճաբանություն է ծագել հյուրերի` պատմաբան պրոֆեսոր Ահմեթ Շիմշիրգիլի և «Թուրքիայի առօրյան» ամսագրի գլխավոր խմբագիր Մուսթաֆա Չալըքի միջև, գրում է Ermenihaber.am-ը: Օսմանյան կայսրության կործանման թեմայով հաղորդման ժամանակ Չալքընը գովել է երիտթուրքական առաջնորդ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը հանդիսացող Էնվեր փաշային` ասելով. «Արդյոք մոտ անցյալում […]

Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը

Քիչ առաջ լուր ստացվեց, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) արդեն շուրջ երկու ժամ շարունակ պահում են սահմանային գոտում և խոչնդոտում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության […]

Փողոց դուրս գալ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ օրակարգային հարցերը առհասարակ  չեն դառնում ԱԺ օրակարգի հարց: Նրա փոխանցմամբ ամենակարևոր օրակարգային հարցը պետք է լիներ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը. «Ժողովրդին ամենահուզող հարցը դա հոսանքի թանկացման խնդիրն է ու մենք փորձեցինք հավաքել 44 ստորագրություններ, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրենք, սակայն ԱԺ ղեկավարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ