18-ամյա Անին բենզինով այրել է սիրած տղամարդուն
Անին դեռ բողոքարկում է իր նկատմամբ սահմանված պատժաչափը: Նրա համար ամենասոսկալի պատիժը արդեն գործում է՝ փշրված ճակատագրի ու սիրո վախճանը:
18 ամյա աղջնակը սիրահարված էր.”Չգիտեմ ինձ թվում էր սիրում էի ու մեկ էլ էտ դաժան օրը, իրա բառերը՝ ինձնից պահանջում էր այն ինչը չէի կարող անել:Այլասերվածի նման էր խոսում, հայհոյում…”,-Henaran.am-ին պատմեց նա:
Ինքնասիրությունը վիրավորված աղջիկը դաժան հաշվեհարդար է տեսնում սիրած տղայի հետ: Դեպքի մանրամասները չի ուզում հիշել:Չի ուզում որ մարդիկ էլի խոսեն այդ մասին:Անին սարսափելի դատաստան է տեսնում այն մարդու հանդեպ ում սիրում էր:
“Լրիվ պատահական բենզինը լցրել է սիրածի վրա ու կրակը գցել: Տղան լրիվ վառվելա…”,-պատմեցին կանանց գաղութի դատապարտյալները:
Մինչդեռ երկար ու գեղեցիկ մազերով, հրեշտակի անմեղ դեմքով Անին մի անկյունում կանգնած ժպտում էր:
Ցավի թ՞ե ափսոսանքի ժպիտ էր դա, միգուցե զղջման աղոթք …