22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ են ուզում օդաչուները /վիդեո/

«Մենք պետական պալիտիկայի մեջ չենք ուզում մտնել, բայց լավ գիտենք, որ մեզ փող չունեն տալու: Մենք ինչ ենք պահանջում՝ ասում ենք, սառեցրեք մեր գումարները, որ հանարավորություն չունեք տալու: Գոնե ամսականը տվեք էս մարդիկ յոլա գնան ու տեսնեն ինչ քար ա գալիս իրենց գլխին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին օդաչու Մաքսիմ Հակոբյանը:

«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում: 
Սկզբում նրանց թիվը 69 մարդ էր, այսօր սակայն նրանցից շատերը մահացել են: Ինչպես նշում են նախկին օդաչուները արհամարված լինելու ցավից առաջացած սթրեսը նույնպես սպանում է նրանց:
«Մենք ողորմություն չենք խնդրում , մենք միայն ուզում ենք օրենքը աշխատի, ուրիշ ոչ մի բան չենք ուզում մեր երկրից: Սա մեր երկիրնա ու մենք չենք ուզում ուրիշ տեղ գնանք»,-նկատեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ