24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տեղյա՞կ եք՝ ինչ է անում Սերժ Սարգսյանը /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ նախաձեռնեց  սահմանդրական փոփոխություններ: Այսօր արդեն փոփոխությունների նախագիծը դրված է հանրային քննարկման, նախաձեռնությունը նաեւ քաղաքական օրակարգի թոփ թեման է:  Henaran.am-ը քաղաքացիների հարցում է անցկացնել՝ պատահական անցորդներից պարզելու համար՝ արդյոք շարքային քաղաքացիները տեղյա՞կ են, որ երկրում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է ընթանում: Հարցման պատասխանները՝ տեսանյութում:

Հղի Քիմ Քարդաշյանի չափազանց բաց զգեստը` Givenchy-ի ցուցադրությանը /ֆոտոշարք/

Օրերս կայացել է Givenchy-ի գարուն-ամառ 2016 նորաձուության ցուցադրությունը, որին բազմաթիվ աստղեր են ներկա եղել: Ցուցադրությանը ներկայացել է նաեւ հղիության 6-րդ ամսում գտնվող 34-ամյա Քիմ Քարդաշյանը: Նրան ուղեկցել է ամուսինը` Քանյե Ուեսթը: Քիմը կրկին աչքի է ընկել բաց զգեստով` նա հագել է թափանցիկ շրջազգեստ, տակից` կաշվե երկարաճիտ կոշիկներ և շորտեր:

Ինչ դժվարություններ են ունենում աշխարհի ամենաբարձրահասակ ամուսինները /ֆոտո/

Չինացի ամուսիններ Սուն Մինմինն ու Սյույ Յանը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաբարձրահասակ ամուսիններ: Զույգն ամուսնացել է 2013 թվականին: Սպորտսմեն-ամուսինները պատմում են, որ բավականին դժվարություններ են ունենում` իրենց հասակի պատճառով: Նրանք հատկապես դժվարություններ են ունենում ինքնաթիռներում եւ մեքենաներում: «Չինաստանում համարվում է, որ եթե դու բարձրահասակ ես, պետք է բարձրահասակի հետ ամուսնանաս»,- պատմում է […]

Վաղը ԱԺ-ն նիստ կգումարի

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների նախագծերը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 173 հարց եւ 42 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգի […]

Եգիպտոսում ոստիկանները կրակել են զբոսաշրջիկների վրա. տասնյակ զոհեր /վիդեո/

Եգիպտացի ոստիկանները կրակահերթ են բացել զբոսաշրջիկների վրա, որոնց մեծ մասը եղել է Մեքսիկայից: Ինչպես հայտնի է դարձել, ոստիկանները զբոսաշրջիկներին շփոթել են ահաբեկիչների հետ, հայտնում է LifeNews-ը: Արդյունքում 12 զբոսաշրջիկ մահացել է, 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեքսիկայի իշխանությունները պահանջել են Եգիպտոսից հանգամանալից հետաքննություն անել: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ Մեքսիկան […]

Ձերբակալվել և կհանձնվի ՌԴ իրավապահներին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորիվ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Շավարշ Գ.-ն, ով օգոստոսի 6-ից ՌԴ Մոսկվայի մարզի Վլասիխայի ՆԳԲ կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 168 հոդվածի /գույքի դիտավորյալ ոչնչացում/ մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Շենգավիթում երեխա է թունավորվել

Սեպտեբերի 14-ին, ժամը 13.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Երևանի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ` 2012 թ. ծնված Գ. Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ծխախոտից բացարձակ հրաժարվելը ազատում է սթրեսից

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ծխախոտից բացարձակ հրաժարվելու դեպքում մարդ ավելի հեշտ է հաղթահարում դեպրեսիան եւ ստիպված չի լինում անտիդեպրեսանտները ընդունել: Կարծիք կա, թե ծխելը օգնում է մարդուն հոգեբանական լարվածությունը թուլացնել: Նույնիսկ ասում են, որ ծխելուց հրաժարվելու պարագայում մարդ չափազանց նյարդային է դառնում: Վերջերս գիտնականները որոշել են պարզել, թե իրականում ինչ է կատարվում մարդու հետ, […]

Ռոբերտ Քոչարյանը՝ ԵԱՏՄ-ի, արտագաղթի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին / վիդեո/

Հատված «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ»  հաղորդումից որտեղ ներկայացվում է հատված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սեպտեմբերի 5-ի «Ազատություն»  ռադիոկայանին տրված հարցազրույցից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ