29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում պահանջում են հեռացնել հայատառ գրությամբ ցուցանակը

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը արշավ է սկսել Թուզլուջայում փակցված հայատառ գրությամբ ցուցանակը հանելու համար, գրում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպության նախագահ Գյոքսեք Գյուլբեյը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20 թթ Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել: Ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:
Գյուլբեյը հայտարարել է,  որ իրենք պատրաստվում են պայքարը տեղափոխել իրավական դաշտ և այս հարցով դիմելու են կառավարություն ու Իգդիրի նահանգապետարան: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Նշենք, որ օրերս Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:
Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ