25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ալյանս»-ն ՕԵԿ-ի ճանապարհո՞վ է գնում

«Ալյանս» կուսակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ է սկսել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

«Այս պահին տարբեր քաղաքական ուժերի հետ վարվում են բանակցություններ: Առայժմ ես զերծ կմնամ ինչ-որ կոնկրետ  ուժի անուն նշելուց, բայց  բանակցություններն ընթացքի մեջ են: Եվ ՀԿ-ների և տարբեր քաղաքական ուժերի հետ, թե խորհրդարանական և թե արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասաց Վարդան Քոչարյանը՝ չցանկանալով նշել, թե կոնկրետ, որ քաղաքական ուժերի հետ են քննարկումներ ծավալել:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ալյանս» կուսակցություն երևանյան գրասենյակ  են սկսել հաճախել  մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: «Ալյանս»-ը փորձում է ոչ իշխանական քաղաքական ուժերին համախմբել, ինչպես օրինակ՝ ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» միավորման միջոցով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ