11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայկական դրամը ավելի սահուն է արժեզրկվում, քան ռուսական ռուբլին

«Դա օգտակար է Հայաստանի համար: Մենք ներկրող երկիր ենք, և առավել ևս, որ հայկական դրամը ավելի սահուն է արժեզրկվում, քան ռուսական ռուբլին»,- Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը, անդրադառնալով Ռուսաստանից գազը ռուբլով գնելու վարչապետի առաջարկին: Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին բելառուսական Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետերի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ պետություններին առաջարկել էր […]

Պարգևատրել է

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանին: Շնորհավորելով տիկին Շահվերդյանին  եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ընթացքում:

Նախագահն ընդունել է Չեխիայի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Նախագահը բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը հայ-չեխական բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Զդենեկ Շկրոմախին, ինչպես նաև չեխական խորհրդարանական պատվիրակության բոլոր այն անդամներին, ովքեր ս.թ. ապրիլի 24-ին Երևանում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: […]

Վարորդը վստահել է բեռնատարի ղեկը 3-ամյա դստերը /ֆոտո/

Չիտայի բնակիչը թույլ է տվել 3-ամյա դստերը միայնակ նստել բեռնատարի ղեիկին եւ այդ ամենը նկարահանել է: Կադրերից երեւում է, որ ընտանիքը ինչ-որ տեղ է գնում, սկզբում փոքրիկը հոր գրկում է նստած ղեկին, հետո հայրը որոշում է, որ նա միայնակ էլ կարող է ղեկավարել բեռնատար մեքենան: Հայրը կողքից խորհուրդներ է տալիս դստերը, ընդ որում` բեռնատարը բավական […]

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի խորհրդակցություններ անցկացվելու են նաև մյուս մարզերի վերաբերյալ, և չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները մինչ այժմ պարբերական են […]

Երևանը՝ գրավիչ քաղաք գործարարների և ներդրողների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Կալուգայի մարզի գործարար շրջանակի ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ, որը գլխավորում է Կալուգայի մարզում գործող փոքր և միջին բիզնեսի արտահանման աջակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժուռավլյովը։ Արմեն Հարությունյանը ողջունել է հյուրերին և հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը գործընկերային նոր կապեր քննարկելու և հաստատելու հարցում։ […]

ՀԷՑ-ից պարզաբանում են՝ որն է հոսանքի վճարման խառնաշփոթի պատճառը

ՀԷՑ-ի մամլո խոսնակը օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի վճարման հաշվարկների խառնաշփոթի հետ կապված պարզաբանում է արել, նշելով, թե նոր ծրագիր է ներդրվել, որտեղ 2 թիվ է մուտքագրված. մեկը, որը վճարելու է բաժանորդը, մյուսը՝ սուբսիդավորման ենթակա թիվը, որը նախապես հայտարարվածի համաձայն՝ կվճարի կառավարությունը: Նատալյա Սարաջյանը մասնավորապես ասել է, որ այս օրերին էլեկտրաէներգիայի փոխհատուցման հետ կապված խնդիրների պատճառն այն […]

Սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն կա. Արտեմ Ասատրյան /վիդեո/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ Հայաստանում Սահամանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Այս մասին նախարարն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ