22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

24 տարի առաջ Հայաստանն անկախացավ

24  տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին,  Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:

Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով եւ անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության Հանրաքվեի ընթացքին հետեւեց 117 դիտորդ` 25 երկրից:

Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:

Հանրապետության հրապարակում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տոն էր, ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ