26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հրաժեշտ տվեցին Արմեն Մովսիսյանին /վիդեո/

Երեւանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում  սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ  Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հարազատներ, ընկերներ: «Արմեն Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկայի զարգացման հարցում, շատ […]

Նախագահը ներկա է գտնվել «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությանը: Բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը: Երևանի Զաքարիա Քանաքեռցու 1 հասցեում գտնվող և 5000քմ տարածք զբաղեցնող՝ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի շենքը միությանը նվիրաբերել է բարերար […]

Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը ՀՀ-ի հետ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ` ակնկալելով դեսպանի աջակցություն պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացման ուղղությամբ: Դեսպան Քիսլերը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի […]

Բերդվանաում պայթյունի ձայներ են լսվել

Սեպտեմբերի 23-ին երեկոյան մինչև ուշ գիշեր կրակահերթի տակ ընկած Տավուշի մարզի Բերդավան գյուղում այժմ իրավիճակը հանդարտ է` չնայած ցերեկը լսվել են մի քանի պայթյունի ձայներ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը՝  տեղեկացնելով, որ ականանետի ականի պայթյունից վնասվել է տներից մեկի տանիքը: «Կրակահերթի տակ հայտնվելն այդքան էլ արտասովոր բան չէ: Գուցե զարմանալի […]

ԱՄՆ դեսպանի հարցազրույցը քաղաքական սկանդալի պատճառ չի դառնա. Գագիկ Մելիքյան

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքը կապված ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ դիտարկմանը,  քաղաքական սկանդալի  պատճառ չի դառնա: «Եթե դուք ուշադիր լսել ենք իր հարցազրույցը, ապա նա սկզբում նշել էր, որ վերջին տարիներին ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը նվազել է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որևէ առնչություն ունեն Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման հետ»,-այսօր […]

Կքննարկի ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին և Ղազախստանի […]

Արամ Առաջինը մյուռոնօրհնության արարողությանը ներկա չի գտնվի

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը ներկա գտնվի 29 պատվիրակություն` ընդհանուր առմամբ 39 ներկայացուցիչ-պատվիրակ: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի միջեկեղեցական կապերի պատասխանատու Հայր Շահե Անանյանը: Վարդապետի փոխանցմամբ` մյուռոնօրհնության արարողությանը Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ներկա չի գտնվի. կաթողիկոսարանը կներկայացնեն պատվիրակ երկու եպիսկոպոսները: Իսկ Տանն Կիլիկո կաթողիկե եկեղեցին կներկայացնի նորընտիր  Պատրիարք […]

Արմավիրցիների տոնավաճառներում լրացուցիչ տեղեր կտրամադրվեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, որտեղ Գեղակերտ համայնքում կազմակերպվել էր հանդիպում վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու և լուծումներ տալու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը,  համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]

105-ամյա տղամարդը 42 վայրկյանում 100 մետր է վազել /ֆոտո/

Ճապոնացի Հիդեկիչի Միյաձակին համաշխարհային ռեկորդ է սահմանել` 105 տարեկանում 42 վայրկյանում վազքով 100 մետր անցնելով: Տղամարդը ծնվել է 1910 թվականի սեպտեբերի 22-ին, հայտնում է  РИА “Новости”-ն: Ճապոնացին, սակայն, շատ դժգոհ է եղել իր ցուցաբերած արդյունքից` նա հույս ուներ, որ 35 վայրկյանում է վազելու: «Այսօր ահավոր արդյունք էր, բայց մեկ է` ես չեմ կարող թողնել վազքը»,- […]

Այգեպարում հերթական դիտարկումն է անցկացվել

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվետբերգը: Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված