25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը ՀՀ-ի հետ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ` ակնկալելով դեսպանի աջակցություն պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացման ուղղությամբ:

Դեսպան Քիսլերը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել դրա զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը ՆԱՏՕ-ի հետ շփման կետ է հանդիսանում և այս ուղղությամբ նույնպես համագործակցության լավ շրջանակ կա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ