16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արմավիրցիների տոնավաճառներում լրացուցիչ տեղեր կտրամադրվեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, որտեղ Գեղակերտ համայնքում կազմակերպվել էր հանդիպում վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու և լուծումներ տալու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը,  համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` վերամշակող ընկերություններն այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել են վարունգ մթերել, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով նախաձեռնվել է այս հանդիպումը, որպեսզի երկու կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեն  բերքի մթերման հարցում և փոխշահավետ ու երկուստեք ընդունելի լուծումներ գտնվեն:

«Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն այս պահին արդեն այդ համայնքներում են և ուսումնասիրություններ են իրականացնում` պահածոյացման ենթակա վարունգը մթերելու նպատակով»,-հայտնել է նախարարի տեղակալը:

Ինչ վերաբերում է շուկայահանման ենթակա արտադրանքին, ապա գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել իրացումը մայրաքաղաքի գյուղատնտեսական տոնավաճառներում: Այդ նպատակով նախարարությունն արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացնի` հնարավորություն ընձեռելով  նաև մեծածավալ վաճառք իրականացնել բեռնատար մեքենաներով: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությունն անվճար է, և վերավաճառողներից ցածր գին առաջարկելու դեպքում գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքն իրացնել:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ