15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Բագրատաշենի անցակետերի արդիականացման գործընթացը վճռական փուլում է

Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման գործընթացը Ֆինանսների նախարարի անմիջական հսկողության ներքո է: Ծրագիրն ամփոփիչ փուլում է: «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են միջազգային կառույցների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով և սահմանված ժամկետներում […]

Հայաստանն ու Արցախը խորհրդակցում են

Հուլիսի 17-ին Ստեփանակերտում խորհրդատվություններ տեղի ունեցան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև: Հանգամանալից քննարկվեցին երկու ստորաբաժանումների գործառույթներին, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Խորհրդատվությունը շարունակվեց ընդլայնված կազմով` Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների լրատվական ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ: Այնուհետև խորհրդատվության մասնակիցները հանդիպեցին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, ում ներկայացրին իրենց քննարկումների բովանդակությունը և արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան – Եվրամիություն համագործակցության հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքը և նշել, որ երկուստեք առկա է քաղաքական կամք և հանձնառություն՝ էլ ավելի խորացնելու և ամրապնդելու փոխգործակցությունը: «Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի […]

Երկու կողմերն էլ պետք է հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը.Դոնալդ Տուսկ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնահերթություն է մնում: Այս մասին այսօր՝  Երեւանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ  Դոնալդ Տուսկը: Զրույցի ժամանակ կողմերը քննարկել են միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության հարցը: «Այն շարունակում է մտահոգիչ լինել, եւ այդ […]

Հույս ունեմ որ ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները կսկսվեն շուտով. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ Նախագահի և ԵԽ նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին: Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ընթացիկ […]

Հակամարտության համապարփակ լուծումն անհնարին է առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման. Ջեմյս Ուորլիք. Azatutyun.am

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել՝ եթե դրանում ներառված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», – լրագրողների հետ հանդիպմանն այսօր Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը, գրում է Azatutyun.am-ը: Նրա խոսքով՝ համապարփակ կարգավորումը «ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես այդ համապարփակ կարգավորման […]

Անի Երանյանի ավտոմեքենան ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել եւ բախվել դատավորի մեքենային. ՔԿ

Դերասանուհի Անի Երանյանի վարած ավտոմեքենան հուլիսի 18-ին ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել մայրուղի եւ դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել դատավոր Գագիկ Պողոսյանի վարած մեքենային: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեյի մամլո ծառայությունից: ՔԿ փոխանցմամբ ՝ նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա.Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» […]

Ադրբեջանի շանտաժը

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը  համոզված է, որ գերտերությունները չեն ստիպի  կողմերին գնալ զիջումների, քանի որ մի կողմից շահերը չի համընկնում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՝մյուս կողմից էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի պայմանագիր, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և դա կբերի հակամարտության՝ ՀԱՊԿ-ՆԱՏՕ, ինչից նրանք ուղղակիորեն խուսափում են: Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների […]

Ահաբեկչություն Թուրքիայում. 27 հոգի մահացել է, կան հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի Սուրուչ քաղաքում` Սիրիայի սահմանին, ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում 27 հոգի մահացել է, կան հարյուրավոր վիրավորներ: Նախնական տեղեկություններով` մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանի մոտ, գրում է РИА Новости–ն: Պայթյունից վնասվել են նաև հարակից շինությունները, կոտրվել են ապակիներ։ Այժմ շրջանում աշխատում են շտապօգնության մեքենաները և բուժանձնակազմն առաջին բուժօգնությունն է տրամադրում վիրավորներին։ Այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված