Արտասովոր. երեխաները 12 տարեկանում ինքնաբերաբար փոխում են սեռը /ֆոտո/
BBC2 հեռուստաընկերության լրագրող Մայքլ Մոզլին բացառիկ հայտնագործություն է արել` նա պարզել է, որ Դոմինիկյան պետության Լաս Սալինաս գյուղի աղջիկ երեխաները 12 տարեկանում տղաների են վերածվում, հայտնում է Super.ru-ն:
Տարօրինակ երեւույթը տեղացիներն անվանում են «Գեւեդոսե», որը նշանակում է` սեռական օրգան 12 տարեկանում: Հաղորդավարն ասում է, որ գյուղի աղջիկներից մի քանիսն այս երեւույթի հետ բախվել են:
Իր հաղորդման մեջ Մոզլին պատմել է 24 տարեկան երիտասարդի մասին` Ջոննի անունով, ով հետաքրքիր փոփոխման է ենթարկվել:
«Նա հիշում է, որ իրեն աղջկա նման էին դաստիարակում, նրա անունը Ֆելիսիտա էր, դպրոց էր գնում աղջկա զգեսստով: Մինչեւ 7 տարեկան աղջիկների հետ էր խաղում, բայց հետո նրա մեջ սկսեց ինչ-որ բան փոխվել»,- պատմում է հաղորդավարը:
Ջոննին աստիճանաբար սկսել է տղաների հետ խաղալ, սկսել է ատրճանակներով խաղալ, մեքենաներով, ապա նրա մոտ արտաիքն փոփոխություններ են սկսվել, նա վերածվել է տղայի:
Էնդոկրինոլոգ Ջուլիան Իմպերատոն տվել է երեւույթի գիտական բացատրությունը: Նա ասել է, որ ձեւավորման սկզբում պտուղն ունենում է միայն կանացի սեռական օրգան, եւ եթե նա Y քրոմոսոմով է ծնվել, աստիճանաբար տղամարդու սեռական օրգաններ է նրա մոտ ձեւավորվում: Իսկ այս երեխաները գենետիկ մուտացիայի են ենթարկվել, նրանց մոտ այդ ձեւավորումը սկսվում է միայն սեռական հասունացման տարիքում: Ըստ բժշկի` նման երեւույթ ծայրահեղ հազվադեպ է տեղի ունենում: