25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Այգեպարում հերթական դիտարկումն է անցկացվել

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվետբերգը: Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է Տավուշի սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Բրիֆինգին մասնակցել են նաև Տավուշի մարզի Մովսես ու Վերին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծումների առումով:

Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

ԵԱՀԿ պաշտոնյաները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եղել են նաև հակառակորդի կրակահերթերից տուժած սահմանամերձ բնակավայրերից մեկում, տեղում արձանագրել են գնդակոծության հետքերը, ծանոթացել են խաղաղ բնակիչների մտահոգություններին:  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները համապատասխան նշումներ են կատարել, որոնք ներառվելու են ամփոփիչ զեկույցներում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ