23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Շառլ Ազնավուրը հոկտեմբերին բացառիկ համերգ կունենա Երեւանում

Հոկտեմբերի 10-ին Երեւանում մեկ բացառիկ համերգ կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Տոմսերի վաճառքի սկիզբը կմեկնարկի սեպտեմբերի 30-ից: Համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը:

Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.44 տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին` Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 vz 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1997 […]

Նոր ուղիներ են որոնվում` ԼՂ հակամարտության լուծման հարցում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ համանախագահների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր ուղիների որոնմանը, ինչպես նաև ձեռք բերված որոշումների իրագործմանը, գրում է Ria.ru-ն: Նա նշել է, որ արդեն ընդունված քայլերից բացի լրացուցիչ քայլեր էլ են արվում` ԼՂ հարցի […]

Մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել նախագահական հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն մինչև տարեվերջ: Այս մասին նշվում է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի,  Ջեյմս Ուորլիքի, Պիեր Անդրիուի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի […]

Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր

Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր. Որդի՛ Աստծո, ընդունի՛ր Քեզ ապավինածիս աղաչանքները: Քո սուրբ և պատվական Խաչի հաղթող զորությամբ պահի՛ր մեզ խաղաղության մեջ: Տե՛ր պահպանի՛ր մեզ օր ու գիշեր և Քո մարդասիրությամբ հիշի՛ր մեզ և ողորմի՛ր. Ամեն: (Աղբյուրը՝ Հավատամք)

Օրհնվեց 21-րդ դարի երրորդ Մյուռոնը և կոչվեց «Հաղթության» Մյուռոն /Ֆոտո/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը: Մյուռոնօրհնեքի եկեղեցական ծեսը կատարվում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոցի ձեռամբ, ով կաթողիկոս ընտրվելուց ի վեր արդեն 3-րդ անգամ էր Մյուռոնօրհնության կարգ կատարում: Նշենք, որ արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ […]

«Սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացե’ք». Մայր Աթոռում վաղը Մյուռնօրհնեք կլինի

Վաղը նշանակալի օր է Հայ Առաքելական եկեղեցու համար. հերթական անգամ պետք է տեղի ունենա մյուռոնօրհնության կարևորագույն արարողությունը: Մյուռոնը քրիստոնեական բոլոր ուղղափառ եկեղեցիներում օծման համար սրբազան բուրավետ յուղ է, որ կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռքով պատրաստվում է ձիթապտղի յուղից, որին խառնվում է բալասան և 40տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր: Մյուռոնով մկրտվելը` սրբությամբ օծվելն է: Իսկ այս նյութի իմաստը խորախորհուրդ և էապես հրաշալի […]

Երկու ոստիկանի նկատմամբ «Ոստիկանությունից ազատում» տույժը կկիրառվի

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքը անձնակազմի մասնագիտական և անձնային որակների կատարելագործման, կարգապահության մակարդակի բարձրացման, օրինականության խախտումների բացառման ուղղությամբ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս ընդգծել է՝ բարեփոխումների երկրորդ փուլում գտնվող համակարգն […]

Ջերմաստիճանը կնվազի

ՀՀ տարածքում սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կնվազի 1-2 աստիճանով: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Չպետք է թույլ տալ, որ խեղաթյուրվի բժշկի փառահեղ անունը. Արմեն Մուրադյան

ՀՀ ԱՆ ընդլայնված կոլեգիայի նիստի ամփոփման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ վերջին ամիսներին բուռն քննարկվում է բժշկի դերը և տեղը հասարակության մեջ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: «Մեր ժողովուրդը միշտ հպարտացել է իրեն բուժողներով, և այսօր չենք կարող թույլ տալ, որ այդ պայծառ, փառահեղ անունը փորձեն խեղաթյուրել»,- շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ