15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծննդյանս օրը նվեր մի բերեք, փող բերեք. Հրապարակ

Նվեր բառը հայկական բառարաններում տարբեր հոմանիշներ ունի՝ նվիրատվություն, զոհ, ներբող, ձոն, օրհներգություն, հիշատակ։ Հայկական ժամանակակից լեզվամտածողության մեջ կարծես «նվեր» բառն ստացել է նյութական իմաստ։ Մտածում եք, թե ձեր ծննդյան օրն ինչ նվեր կստանաք մտերիմներից, ով կլինի ամենաթանկ նվերի հեղինակը։ Իսկ, այ, Սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը, օրինակ, մտածել է, թե իր ծննդյան օրն ինչ նվեր «մատուցի» հարեւանին։ Մեզ պատմեցին, որ ծննդյան օրվա հրավիրատոմս են ստացել, որտեղ օրվա հոբելյարն իր հյուրերից խնդրել է գումար բերել, որով պատրաստվում է հոգալ իր հարեւաններից մեկի խնդիրները՝ նորոգել նրա տունն իր ծննդյան օրվա առիթով բերված գումարի հաշվին։

Մեզ հաջողվեց զրուցել այդ մարդու հետ, ով խնդրեց չհրապարակել իր անունը։ Ահա թե ինչպես է ծագել միտքը. «Հա– րեւանիս երեխաները խաղում են իմ երեխաների հետ փողոցում, երբ երեխաներս մի օր նրանց տուն էին գնացել, եկան պատմեցին, որ շատ վատ վիճակում է նրանց տունը։ Այդ ժամանակ որոշեցի գնալ եւ նայել։ Իրոք՝ շատ վատ վիճակում էր, այնտեղ 3 երեխա են ապրում, մի քանի մեծահասակ, ու որոշեցի ընկերներիցս խնդրել, որ ծնունդիս որեւէ նվեր չբերեն, որովհետեւ ես դրա կարիքը չունեմ։ Փոխարենը եկեք միասին այդ տանն ինչքան կարող ենք՝ օգնենք, որ բարվոք վիճակում լինի»։ Ներկայումս Հայաստանում բնակվող մեր սփյուռքահայ զրուցակիցը տեղեկացրեց, որ ծննդյան օրերին
«նվերները» հասցեափոխելն ) արտասահմանում շատ ընղունված երեւույթ է. ապահովված մարդիկ իրենց ընտանեկան  արարողություններին (հարսանիք, ծնունդ, կնունք) ստանալիք նվերները որոշում են բարեգործությանը ծառայեցնել։ )

Ասենք՝ որեւէ կրթական հաստատության կառուցմանը կամ մեկ այլ բարի նպատակի։ Լավ կլիներ, որ Հայաստանում եւս այդ մշակույթը կիրառվեր։ Եվ մեր մեծահարուստները թանկարժեք նվերներով իրար հետ չմրցեին, այլ պատեհ առիթը բարեգործության ծառայեցնելու հետաքրքիր մտահղացմամբ էլ նկարվեին։ Մեր զրուցակիցը, օրինակ, վստահ է. «Կգա ժա մանակը, որ մեծահարուստներն էլ կհասկանան։ Եթե ոչ իրենք, ապա իրենց երեխաները կհասկանան, երեւի»։

Օրվա մյուս նորություններին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ