29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին

Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին: Համաժողովին ներկայացել էին պատվիրակություններ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:  Համաժողովն անցկացվեց ՌԴ Պետդումայում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև համաժողովի շրջանակներում անցկացվեց լիագումար նիստ, որի ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան  […]

Հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են օձի հակաթույնով

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականի վեց ամսվա ընթացքում ստացել է օձի խայթոցի 39 դեպքի մասին ահազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է: Նշեք, որ այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին Երևանում, նախորդ տարի` մայիսի 8-ին Արմավիրում: Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 8-ը, մարզային` 31-ը, այդ […]

Վերացվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները: ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և […]

Ուրիշի սեղանին թամադայություն մի արա. Շարմազանովը՝ Բաղրամյանի դեպքերից /վիդեո/

«Աուդիտը երկարատև ճանապարհի սկիզբն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Բաղրամյանի դեպքերից: Նա դրական է համարում երիտասարդների պայքարը, նրանց կոչերը, թե մենք ենք տերը մեր երկրի: «Շատ լավ է, որ մեր սիրելի երիտասարդները հանդես են գալիս «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով, իհարկե, անկախ Հայաստանում այլ ձև […]

Արժանի հաղթանակ հռչակավոր մրցույթում

Հունիսի 1-ին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում հայտարարվեցին Չայկովսկու անվան հոբելյանական 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների անունները:    Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանը /պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան/ այդ մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին: Մրցույթը, որը մեկնարկել էր հունիսի 15-ին, անցկացվեց Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Հռչակավոր այս մրցույթն անցկացվում է […]

Արձանագրվել է 3 դեպք

Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով: Նկատի ունենալով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը և հիվանդը ստանա համապատասխան բուժում: Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ […]

Բելառուսները հայ պատգամավորներից հետաքրքրվել են Բաղրամյանի դեպքերից

Հայ պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, Արծվիկ Մինասյանից, Գագիկ Մելիքյանից ու Տաճատ Վարդապետյանից Բելառուս կատարած այցի ժամանակ գործընկերները հետաքրքրվել են Հայաստանում կատարվող իրադարձություններից: Խոսքը Բաղրամյան պողոտայում նստացույցի մասին է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Շարմազանովը: Նա նշեց, որ խնդիրը սոցիալական է, որևէ կուսակցություն չի ղեկավարում այս շարժումը: Արծվիկ Մինասյանը […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիահայ բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ ՄիշելՏանկրեզի գլխավորությամբ: Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ  ժամանած հյուրերին` նրանցթվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես,ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է  իր հյուրասիրությամբ, բնությամբև պատմությամբ, և որի զարգացման գործում դուք ևս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետնընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերիիրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքներիբնագավառներում: Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշգյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝  կարևորելով նորակառույց շենքի դերըհամայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարըխոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհդարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին  հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել,որ տնտեսության զարգացման շնորհիվ   բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողիվրա: Հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԼևոնԳրիգորյանը,  Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը:

Բելառուսի հանրությունը անմիջապես ընկալել է Շարմազանովի ելույթները. Ա. Մինասյան /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, եռօրյա այցի շրջանակներում գտնվել են Բելառուսի հանրապետությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ Էդուարդ Շարմազանովի անձնական ու գործընկերային կապը Բելառուսի ԱԺ փոխխոսնակի հետ հնարավորություն տվեց աշխատանքները տանել ավելի […]

Ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել անչափահաս աղջկան /վիդեո/

ԱՄՆ-ում ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել 16-ամյա սեւամորթ մի աղջկա, հայտնում է LifeNews-ը: Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանը ցանկացել է աղջկա ձեռքերին ձեռնաշղթա հագցնել, սակայն վերջինը չի թողել: Սա բարկացրել է ոստիկանին, նա սկսել է ծեծել աղջկան: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ բողոքի մեծ ալիք բարձրացրել: Ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ