15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նոր Հայաստանը» Ռուսաստանին իր օգնությունն է առաջարկել

«Նոր Հայաստան» միջազգային շարժումը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն առաջարկել է իր օգնությունը Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու գործում: Շարժումը նաեւ հորդորել է Ռուսաստանի ազգային մյուս համայնքների ներկայացուցիչներին՝ միանալ այն սիրիացիների համար օգնություն հանգանակելուն, որոնք տուժել են այդ երկրի տարածքում ռազմական գործողությունների հետեւանքով, գրում է РИА Новости-ն

«Նոր Հայաստան»-ը ներկայացնում են Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի եւ Սերբիայի հայ համայնքների ներկայացուցիչները:

Նրանք օրեր առաջ դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին եւ կազմակերպության գլխավոր քարտուղարությանը՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ներառել միջազգային ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում եւ դա ամրագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով:

«Նոր Հայաստանի» նախագահ Ամրամ Պետրոսյանն արդեն գրավոր դիմել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով «քննարկել «Նոր Հայաստանի» ռեսուրսների ներգրավման հնարավորությունը Սիրիա Ռուսաստանի 13-րդ եւ հետագա հումանիտար առաքելությունների ձեւավորման ընթացքում: Խոսքը վերաբերում է հատկապես սննդամթերքին, դեղորայքին եւ հագուստին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ