Երեխաները տարբերություն չեն դնում
Երեխաները տարբերություն չեն դնում: Նրանց չափանիշը սերն է: Ատելությունը նրանք սովորում են մեծերից:
Երեխաները տարբերություն չեն դնում: Նրանց չափանիշը սերն է: Ատելությունը նրանք սովորում են մեծերից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին […]
«Էստադաո». Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով: Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն […]
Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30: Ոստիկանության օրինական պահանջի հերթական […]
Մեքսիկայի Սան-Պեդրո քաղաքի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ: Հարսանիքը անցել է բոլոր կանոններով` հարսը սպիտակ զգեստով է եղել, նորապսակները համբուրվել են, իհարկե` կոկորդիլոսի երախն ամուր կապված է եղել, հայտնում է НТВ-ն: Քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ հանուն քաղաքի բարօրրության: Այստեղ կարծիք կա, որ կոկորդիլոսի հետ ամուսնանալու դեպքում ձկան արտադրությունը քաղաքում շատանում է: Սան-Պեդրոյում ամեն տարի […]
Ս. թ. հուլիսի 7-ին, ժամը 20:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խոնարհում Կոմիտասին» խորագրով բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով: Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին մասնակցում են՝ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը /տերմենվոքս/, Անահիտ Դիլբարյանը /դաշնամուր/, Վիկտորիա Ուլիխանյանը /դաշնամուր/, Սյուզաննա Բարսեղյանը /ֆլեյտա/, Արամ Ասատրյանը /I ջութակ/, Սոնա Ազարյանը /II ջութակ/, Արմեն Թորոսյանը /ալտ/, Վահան Գրիգորյանը /թավջութակ/:
Հունիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հոգեբուժարանի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս: Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հոգեբուժարանի բակում գտնվող ապաստարանում: Հրդեհը մեկուսացվել է ժ.15:39-ին, մարվել՝ ժ.15:49-ին: Այրվել է աղբ մոտ 5 ք.մ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա (հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել էր 2007թ.): Նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ: Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի […]
2009-ի մայիսից զուգարանում նստելով՝ Սինգապուրի բնակչուհին դեպրեսիայից է փրկվել: Սինգապուրի նահանգներից մեկում բնակվող տարեց կինը գրեթե երեք տարի անց է կացրել զուգարանում: Այնտեղ նա քնել է, կերել ու արել մնացած բաները: Կնոջը «զուգարանային ձերբակալությունից» դուրս է բերել նրա ամուսինը` ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների օգնությամբ: Նրանք հանել են կնոջն ու տարել հոգեբուժարան: Հիմա «նախկին կալանավորը» իրեն լավ […]
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ են արձակվել, ձերբակալվածներ չկան, քրեական գործ չի հարուցվել ոչ մի ցուցարարի դեմ: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: «Ցանկացած ակցիա օրինականության դաշտում է թույլատրելի: Բողոքներ կան, որ բերման ենթարկելու ժամանակ որոշ ցուցարարներ բռնության են ենթարկվել, մենք ուսումնասիրում ենք: Մեր ներկայությունն […]