18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչ կերպ Սերժ Սարգսյանն արձագանքի, նույն պատասխանն էլ կստանա

Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները ընդամենը 10 օրով են դադարեցրել իրենց հացադուլը. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարատյալներից մեկի եղբայրը։

«Երեկ նախագահին նամակ ենք հանձնել, կսպասնեք պատասխանին: Ասել են՝ 10 օրվա ընթացքում պետք է արձագանքեն, հույս ունենք, որ այս անգամ սայլը տեղից կշարժվի և տեղաշարժ կլինի»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Եթե պահանջները չբավարարվեն, ապա 10 օր հետո ցմահ դատապարտյալները կդիմեն կտրուկ քայլերի.

«Նրանց հետագա գործողությունները կախված են նախագահի պատասխանից, ինչ կերպ նա արձագանքի, նույն պատասխանը մեզանից կստանա։

Եթե ընդառաջեց, շատ լավ, ցմահ դատապարտյալները անհնազանդ քայլերի չեն դիմի, եթե չարձագաքնեց, նորից հացադուլ կանեն, բայց մենք էլ մեր հերթին խոստանում ենք, որ նույն օրը նրանց հետ միասին հարազատները ևս հացադուլ կհայտարարեն կառավարության շենքի մոտ»։

Հիշեցնենք, 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 13-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում էին պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի:

Հարազատներն էլ իրենց հերթին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել, հանդիպում պահանջելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի և արդադարադատությասն նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: Այսօր ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ