13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Ալյանսում» համոզված են՝ «ոչ»-ն իրեն ուսերի վրա են տանում

ԱԺ ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի ընդգրկված պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այս պահի դրությամբ հարցազրույցներ չի տալիս: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Վերջինս, խոսելով «Ալյանիսի» անունից՝ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ «Նոր Հայաստան» փրկության ճակատի և «Ալյանսի» հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել: «Ինչպես գիտեք՝ «Ալյանսը» դեմ է […]

Հայաստան կժամանի ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է կառավարության […]

Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Գուցե շատերը չգիտեն, որ Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր` Նուբար Նուբարյան կամ Նուբար Փաշա անունով: Ծագումով արցախցի Նուբար Նուբարյանը ծնվել է 1825 թ. Զմյուռնիայում /Իզմիր/: Ծննդավայրում ավարտելով հայկական դպրոց՝ տեղափոխվել է Եգիպտոս։ Ուսումը շարունակել է Փարիզում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում, որից հետո տեղափոխվել է Ալեքսանդրիա եւ անցել պետական ծառայության: Վերադառնալով Եգիպտոս՝ 1850 թվականից անցել է […]

Թունավորում՝ գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1956 թ. ծնված Սուսաննա Ա.-ն, 1989 թ. ծնված Օքսաննա Բ.-ն և 2009 թ. ծնված Լուսինե Մ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում գտնվող գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից: Կատարվում է հետաքննություն:

Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյոuրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքից և Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքից ժամանած պաշտոնական պատվիրակությունների ներկացուցիչները հոկտեմբերի 12-ին հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձից ստացած տպավորությունները` նշելով, որ մթնոլորտը […]

Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 8-11 Ծաղկաձորի […]

Ավտոբուսի վարորդը 3 աշակերտուհիների է վրաերթի ենթարկել /վիդեո 18+/

Կրասնոդարում մարդատար ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա 3 աղջիկների: Աղջիկները, փողոցն անցնելիս, չեն նկատել մեծ արագությամբ դեպի իրենց ընթացող մեքենան: Վթարի կադրերը հայտնվել են համացանցում: Դրանցում երեւում է, որ ավտոբուսի վարորդը չի նկատել, որ արդեն կարմիր լույս է: Աղջիկները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը շուտով դւորս է գրվել, մյուս երկուսը դեռ հիվանդանոցում են: Բարեբախտաբար, […]

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև, […]

Աջակցություն` պատանեկան արտրիտ ունեցող երեխաներին

Այս տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում hոկտեմբերի 12-ը նշվեց որպես Արթրիտի hամաշխարհային oր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: «Երեխաներ առանց ցավի» hիմնադրամի նախաձեռնությամբ և «Արաբկիր» բժշկական համալիր-մանուկների և դեռահասների առողջության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ աջակցելու պատանեկան արթրիտով հիվանդ երեխաներին` ստեղծելով տոնական տրամադրություն նրանց համար: Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր փոքրիկ երգիչների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված