10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մինչև դեկտեմեբրի 6-ը չենք ձգելու

«Ազատամարտիկների դաշինքի» միավորման  անդամները համոզված են՝ իշխանություններին չի հաջողվելու դեկտեմբերի 6-ին Սահմանադրության բարեփոխումների նախագծի հանրաքվեն  անցկացնել. «Համոզված եմ չի ստացվելու, մեր ժողովուրդը այնքան խելոք է, որ մենք մինչև դեկտեմեբրի 6-ը հանրաքվեի օրը չենք ձգելու, մինչ այդ ամեն ինչ կասեցվելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Սմբատ Հակոբյանը։

Ազատամարտիկը տեղեկացրեց,  որ «Ազատամարտիկների դաշինքը» սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող խմբերից՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին և «Ոչ»-ի ճակատին չի միացել։

«Մեր դաշինքը որևէ ճակատի միանալու խնդիր չունի այս պահին։ Երկու տարվա ընթացքում մենք ցույց տվեցինք, որ մենք գտնվելու ենք այնտեղ որտեղ, որ ժողովուրդն է գտնվում, մենք այնտեղն ենք որտեղ, որ հայը պահանջ ունի։ Մեզ պետք չի որևէ ճակատի միանալ, պետք չի անուններ դնել, ճակատներ բացել,մենք մի ժողովուրդ ենք և պատրաստ ենք պայքարելու»,-նկատեց Սմբատ Հակոբյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ