27 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է կազմակերպության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Նախագահը նշել է, որ  այն նպաստում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: «Անցած տարիներին ՌՀՄ-ն վերաճել է հեղինակավոր հասարակական կազմակերպության, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծաթիվ հայ համայնքը՝ մոտավորապես 3 մլն մարդ: Դուք ծանրակշիռ ավանդ […]

Ում հաշվին

«Հանրաքվեի մասին» օրենքի հոդված 19-ը սահմանում է, թե ինչպես է կարգավորվում հանրաքվեի ֆինանսավորման հարցը: Ըստ որի՝ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ՝ ցուցակները կազմելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները, հանրաքվեն նշանակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, տրամադրում է կենտրոնական հանձնաժողովին: Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար պետական […]

«Ընկերուհիներս համոզեցին` մի հատ ծխի … »

«Մի անգամ ընկերուհիներս համոզեցին, համոզեցին, ասեցին` մի հատ ծխի, ծխեցի ու դրանից հետո սովորույթ դարձավ»,-պատմեց  Henaran.am–ի 38 ամյա զրուցակցուհին` ի պատասխան մեր հարցին, թե ինչու է ծխում: Մեր զրուցակցի խոսքով` եթե իր ծխելն սկսվել է ուղղակի ընկերուհիների խնդրանքով, ապա շատերի մոտ այլ պատճառներ կան: Նա շատ կանանց է ճանաչում, ովքեր ծխում են, և նրանք դա անում են […]

Լուկաշենկոն կրկին նախագահ է

Նախօրեին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Դրանցում հաղթել ու նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, պետության գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների 83,49 տոկոսը: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչի օգտին քվեարկել է ընտրողների 3,32 տոկոսը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչի օգտին՝ 4,42 տոկոսը, […]

Լվացել են հուշարձանները

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ավանդույթ է դարձել մայրաքաղաքի  հուշարձանների լվացումը:  Արձանների լվացման  առաքելությունը այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և այլ  կամավորներ, ովքեր խմբերով  շրջել են քաղաքի փողոցներում և այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները: Աշխատանքներին տեխնիկական  և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և […]

«Ես մենակ եմ, շատ մենակ, չափազանց մենակ … ». Շառլ Ազնավուր

Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ […]

Վահան Մարտիրոսյանը հերթական խայտառակ «հարցազրույցն» տվել Բաքվում

Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանը շաբաթ օրը հարցազրույց է տվել ադրբեջանական TREND գործակալությանը, որում խոսել է մոր վրաերթի մասին: Հարցին, թե արդյոք կարծում է, որ վրաերթը ծրագրված էր, նա պատասխանել է. «Իհարկե ես այդպես եմ մտածում: Այդպես պետք է մտածի ցանկացած մարդ ով քիչ, թե շատ ծանոթ է Հայաստանում տիրող իրավիճակին»: Հիշեցնենք, Վահան Մարտիրոսյանի մայրը՝ […]

Օլիգարխիկ համակարգի հագով /վիդեո/

«Մենք արդեն 2-րդ անգամ ենք Սահմանադրություն վերափոխում: Առաջին Սահմանադրությունը մեր մոտ` ֆրանսիական մոդելն էր` կիսանախագահական Սահմանադրություն, որը Քոչարյանի ժամանակ փոխվեց, քանի որ վերջինս ուզում էր վերցնել ամերիկյան մոդելը` նախագահականը, բայց այնպես ստացվեց, որ հայ իրավագետ-գիգանտների թեթև ձեռքով ստացվեց ինչ-որ նոր Սահմանադրություն…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Հարցրինք` արդյոք […]

Շների անվճար հետազոտություն

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 12- 16 անց է կացնելու շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն: Տեղեկությունների համար կարող եք դիմել՝ զանգահարելով 374 10 454031 հեռախոսահամարով կամ այցելելով ք. Երևան, Էրեբունի 12 հասցեով:

Մեղավորը ես եմ. Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը /վիդեո/

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:3 հաշվով Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում: Այդպիսով, Ալբանիան հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրո-2016-ին: Հարկ է նշել, որ 3 գնդակներից երկուսը ինքնագոլ էին: Խաղի 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ