13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կրակել են դիպուկահարները

Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Նշվում է, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում

Բնապահպանության նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհների մասին նյութերի շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ բնապահպանության նախարարության ստացած դրամաշնորհներին: Բնապահպանության նախարարությունը 2006-2015թթ. ընթացքում դրամաշնորհներ է ստացել Եվրոպական միության տարբեր երկրներից և կառույցներից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, ՄԱԿ-ից, Կովկասի բնության հիմնադրամից և այլ դոնոր կազմակերպություններից: Վերջին տասը տարում ՀՀ ԲՆ-ն ստացել է շուրջ […]

Մարդը մի բան ասել է, դեռ բան չի արել

Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նախընտրում է չմեկնաբանել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մասին հայտարարությունները: Henaran.am-ի հետ զրույցում նա զարմացավ, երբ խնդրեցինք տեսակետ հայտնել: «Մարդ մի բան ասել է, դեռ որևիցե բան չի արել, ինչու պետք է մեկնաբանեմ, ես չեմ մեկնաբանում նրա ասածները»,- արձագանքեց Մանուկյանը` չարձագանքելով մեր հարցին`արդյոք […]

Ծնողները եկեղեցում սպանել են որդուն

Նյու-Յորքի եկեղեցիներից մեկում հարազատները դաժանաբար ծեծել են երկու դեռահաս եղբայրներին, քանի որ նրանք հրաժարվել են մեղքերի թողություն խնդրել: Ծնողներն այնքան են ծեծել տղաներին, որ 19-ամյա Լուկասը հիվանդանոցում մահացել է, 17-ամյա Կրիստոֆերը ծանր վիճակում է, հայտնում է Associated Press-ը: Ոստիկանները դեռ չեն պարզել, թե ինչում են մեղադրել տղաներին ծնողները: Հարեւանները պատմել են, որ միջադեպից առաջ տղաներին […]

ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` 2015թ. հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք զինված ուժերի չափագիտական ծառայությունների պետերի հավաքին և համակարգող կոմիտեի հերթական նիստին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտական բաժնի պետը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

«Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով գիտաժողովի մասնակիցներին  Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով: Դեռևս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող և հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ […]

Իգդիրում վանդալները պոկել ու վնասել են Կողբ քաղաքի մուտքին ու ելքին փակցված հայերեն տառերը

Թուրքիայում անհայտ անձիք հարձակվել ու վնասել են Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքի կամարին տեղադրված հայերեն «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրության տառերը, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին տեղեկացնող թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողները քաղաքապետարանի նախաձեռնած քառալեզու (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն) գրության վրայից պոկել են միայն հայերեն տառերը: Գործակալությունը […]

Քննարկել են ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը

Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ, հարգարժան պարոն Ջահանգիրիի և իր պատվիրակության հետ հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել հայատարարությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու […]

«Барапашар мала хватай патамушто тожи … »

Հայաստանի քաղաքական դաշտում նոր ֆիգուր է բարձրանում` Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը: ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունը լքելուց հետո, փաստորեն,  «սուրբ տեղը» դատարկ չմնաց: Սա քննարկման այլ թեմա է: Այս պահին Henaran.am-ն առանձնացրել է վիրտուալ տիրույթում` ակտիվ օգտատերերի արձագանքը Արա Աբրահամյանի երեկվա ասուլիսին: Արմեն Մկրտչյան Աբրահամյան Արայի հարցազրույցի մեջ ամենասարսափելին վայրն էր` Գիտությունների Ազգային ակադեմիա: […]

Ինչպես համոզվել, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂՆԵՐ ՍՈՒՐԲ ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏ Հայր Աստվածը երկնքից վկայում է Որդու մասին, վկայում է աղավնու տեսքով երկնքից իջած Սուրբ Հոգին, վկայում է Մարիամին ավետած Գաբրիել հրեշտակապետը, վկայում է Աստվածածին Կույսը, մսուրի երանելի վայրը, Եգիպտոսը, որն ընդունեց Քրիստոսին, երբ դեռ մանուկ էր, Սիմեոնը, որն իր գրկում գգվեց Քրիստոսին ու ասաց․ «Այժմ ով Տեր, խաղաղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված