30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայ երիտասարդների ճաշակից ու մակարդակից /վիդեո/

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու երգչուհի Լիլիթ Պիպոյանը զարմացած չեն, որ հայ երիտասարդը հավատարիմ է մնում իր ազգային երգին ու մշակույթին: Նշենք, որ Բաղրամյան պողոտայում հնչում էին ազգային, հայրենասիրական երգեր: Պիպոյանի խոսքով՝ սա ռաբիզ չէր, ժողովրդական երգեր էին, որոնք նաև միավորում էին:

Նորապսակներից բռնագրավել են հարսանեկան նվերները` պարտքերի դիմաց

Թաթարստանի Մենդելեեւյան շրջանում դատական կատարածուները նորապսակներից բռնագրավել են հարսանեկան նվերները եւ թույլ չեն տվել հարսանեկան ճամփորդության մեկնել: Պարզվել է, որ դրա պատճառ է դարձել այն փաստը, որ նորապսակները չէին մուծել հարկերը: Ընդհանուր առմամբ ամուսինները 108 հազար ռուբլի պարտք են ունեցել: Արդյունքում` կալանքի տակ են հայտնվել նրանց նվիրած կենցաղային տեխնիկան` հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, լվացքի մեքենան եւ […]

«ԿամԱԶ»-ը բեռնաթափման ժամանակ շրջվել է ձորը

Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ կայանված վիճակում, բեռնաթափման ժամանակ, շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Սկանդալներ, ԶԼՄ-ներ. ընդդիմության փրկությունը /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ թե ասում է, որ  Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, այլ եղած ընդդիմությունը բավական թույլ է: ”Ոչ թե չունենք ընդդիմություն, այլ թույլ են, ընդդիմություն գոյություն ունի, բայց քաղաքական գործընթացները, քաղաքական որոշումները նրա կողքով են անցում, և երկրի ղեկավարությունը նրան լսել պարտավոր չէ, քանի որ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում իր համար”,-Henaran.am-ի […]

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորուհու հեռախոսը

Հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ երեկոյան մի կին իր 250.000 դրամ արժողության բջջային հեռախոսը մոռացել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող ավտոմեքենայում և կարծում է, որ այն հափշտակել է տաքսու վարորդը` 1994 թ. ծնված Դավիթ Ղ.-ն:Հուլիսի 10-ին, ժամը 20.40-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին:Կատարվում է հետաքննություն: 

Կառավարությունը դեռ չգիտի՝ մեռելոցները կմնան, թե ոչ

Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշման համաձայն՝ հուլիսի 13-ին՝ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին սահմանվեց որպես ոչ աշխատանքային (մեռելոց): Սակայն հաշվի առնելով պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների կարևորությունը՝ վարչապետի հանձնարարությամբ մի շարք պետական մարմինները երկուշաբթի կպահպանեն աշխատանքային ռեժիմը՝ ԴԱՀԿ, կադաստրի ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված