22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գյուղատնտեսության աճը` 14.8 տոկոս

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին: Նախարարը ընդգծել է, որ աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ: ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով […]

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ընդդիմադիր գործիչներին

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ:

Բուսաբուծական մթերքների արտահանման լավագույն շուկան ՌԴ-ն է

Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը, արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9 %-ը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 32.9 %-ի դիմաց:

Գյուղատնտեսական շուկան` գյուղացուն օգնական

Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպմանը: Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է շուրջ 5000 գյուղացիական տնտեսություն: Միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3400 տոննա` անցած 7 […]

Ադրբեջանը հիստերիկ արշավ է սկսել

Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ: Ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող  հայտարարությամբ: Հայտարարությունը, որը  պարունակում է ԼՂՀ […]

Դժգոհ հաճախորդը կրակել է պլաստիկ վիրաբույժի վրա եւ ինքնասպան եղել /ֆոտո/

Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել: 34-ամյա հիվանդը` Յուրի Լեբեդեւը կրակել է 61-ամյա պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Ռեմիզովի վրա, ապա ինքնասպան է եղել, հայտնում է “Российская Газета” –ն: Լեւբեդեւը դժգոհ է եղել պլաստիկ վիրահատության արդյունքից, որին իրեն ենթարկել են, եւ բարկացած կրակել է վիրաբույժի վրա, մինչդեռ իրականում այդ բժիշկը չի իրեն վիրահատած եղել: Ինչպես պարզվել է, […]

«Իռոնիայով» հարցեր մի տվեք

Տարիներ առաջ գյուղատնտեսության ոլորտում ներդրվեց քահանայի ինստիտուտը, համաձայն որի հոգեւորականը պետք է  աղոթեր, եւ գյուղատնտեսական տարին պետք է ավելի բարենպաստ լիներ:Լրագրողները գյուղնախարար Սերգո Կարապետյանից հետաքրքվել են` արդյոք քահանաները շարունակում են աղոթել: Նախարարը հարցը որակել է «իռոնիայով» ձևակերպված, ապա նշել, որ ինքը որպես քրիստոնյա մարդ, իհարկե, ցանկացած գործ նախաձեռնելիս դիմում է Աստծուն: «Երբ մարդը մի գործ […]

Անկարայում հարձակվել են քրդերով բնակեցված թաղամասի վրա. քրդերը լքում են շրջանը

Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների հարձակումից հետո գյուղատնտեսական ոլորտի քուրդ աշխատողները սկսել են լքել Անկարայի Բեյփազար շրջանը, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը Բեյփազար շրջանի Զաֆեր թաղամասում, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, կրակոցներ են լսվել: Թերթը հայնտում է, որ դեպքի վերաբերյալ  ստացված տեղեկություներ հակասական […]

159 ուղեւորով ինքնաթիռը հրդեհվել է /վիդեո/

Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքի օդանավակայանում հրեհվել է 159 ուղեւորներով լի ինքնաթիռ: Ինքնաթիռն արդեն պատրաստվել է օդ բարձրանալ, երբ շարժիչներից մեկը վառվել է, հայտնում է “Интерфакс” –ը: Հրդեհի արդյունքում 14 հոգի վնասվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, մնացած ուղերներին անվնաս կերպով արագ տարհանել են: Դեպքի առթիվ ստուգումներ են սկսվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ