04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Անգելա Մերկելը ուշագնաց է եղել օպերային բեմադրության ժամանակ /վիդեո/

Օպերային «Տրիստան եւ Իզոլդա» բեմադրության ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընկել է աթոռից եւ ուշագնաց եղել: Նրան անմիջապես առաջին օգնություն է ցույց տվել ամուսինը` Յոահիմ Զաուերը: Բժիշկները տեղում զննել են Մերկելին եւ ասել, որ հիվանդանոց գնալու կարիք չկա: Նրանք նշել են, որ կանցլերն ուշագնաց է եղել հոգնածության ու ջրազրկման արդյունքում, հայտնում է “Российская газета”-ն:  

Սենսացիոն բացահայտում. բրիտանացի գիտնականներին հաջողվել է տեսնել մահը

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչպես է մահը տարածվում կենդանի նյութերի վրա` երկնագույն լուսարձակման տեսքով: Բացահայտումը տեղի է ունեցել “Wellcome Trust and the Biotechnology and Biological Sciences Research Council” հետազոտական կենտրոնում: Ենթադրվում է, որ այն կարող է էական դեր ունենալ կյանքի տեւողությունը երկարացնելու մեթոդների մշակման հարցում: Գիտնականները հզոր մանրադիտակի միջոցով դիտելիս են եղել սատկող անձրեւորդերին […]

Հրդեհ` «Հրազդան» տոնավաճառի տարածքում

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 26-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի «Հրազդան» տոնավաճառի տարածքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել՝ 00.29-ին: Ամբողջությամբ այրվել է 5 տաղավարների փայտյա կառուցատարրերը (45 քմ), իսկ 2 տաղավարները` մասամբ (5 քմ): 

“Երբ ՀԱԿ-ը վարկաբեկեց ընդիմադիր շարժումը”. /վիդեո/

Բոլոր ժամանակների ընդդիմադիր Արշակ Սադոյանը պատրաստ է գնահատական տալ գործող իշխանությանը. “Ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը կգնահատեմ, որպես շարժում հոսանքով: Որևիցե արմատական նորություններ, նոր մոտեցումներ, ցավոք սրտի, չեմ տեսնում, բայց հույս ունեմ, որ նոր մոտեցումներ ուղղակի նրանց էլ կպարտադրվի, որովհետև հնարավոր չի անընդհատ հոսանքով գնալ”,-Henaran.am-ի հետ ասաց Արշակ Սադոյանը: Նա կարծում է, որ ներկա իշխանությունը բաց […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 26-ին մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը: Մինչ այդ վարչապետ Աբրահամյանն այցելել է օլիմպիական գյուղ՝ հանդիպել  Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին: Հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ եկել է ոգևորելու ու հաղթանակ մաղթելու հայ մարզիկներին: «Այս հանդիպման համար […]

Հայտնի գիտնականը խանդի պատճառով թունավորել է կնոջը

ԱՄՆ-ում հետաքննվում է մի սպանություն, որը կատարվել է “գիտական շրջապատում”: Հաշվեհարդարի միջոցը հետեւյալն է եղել. զոհին թունավորել են` ցինաիդի մահացու չափաքանակը վիտամինների կոկտեյլի մեջ լցնելով, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Սպանության մեջ մեղադրվում է երկրում հայտնի գիտնական-բժիշկ Ռոբերտ Ֆերանտեն, ով աշխատում է Պիտսբուրգի համալսարանում: 64-ամյա տղամարդը, ով համարվում է շարկո հիվանդությունը բուժող առաջատար մասնագետն ԱՄՆ-ում, սեփական կնոջն […]

Հայ-վրացական նոր թատերական նախագիծ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում «Գամարջոբա մամա».

2012-ի հոկտեմբերին Գյումրու դրամատիկական թատրոնը տոմսերի վաճառքի ու լեփ-լեցուն դահլիճի միանգամից մի քանի աննախադեպ ցուցանիշ էր սահմանել. ներկայացումը, որն ազդարարել էր Գյումրու դրամատիկականի 147-րդ թատերաշրջանի բացումը եւ որի տոմսերն սպառված էին առաջնախաղից դեռ օրեր առաջ` բոլոր  օրերի ներկայացումների համար, հայ-վրացական համատեղ ներկայացում էր: Թատերասեր հանդիսատեսն ու անգամ նրանք, ովքեր չէին հասցրել տոմսեր հայթայթել մինչ օրս […]

D վիտամինը հղիներին հարկավոր չէ

Բրիստոլի համալսարանի բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ D վիտամինի մակարդակը հղիների օրգանիզմում չի ազդում երեխայի առողջության վրա: Ուսումնասիրության է ենթարկվել շուրջ 4 հազար կին: Հետազոտության արդյունքում մասնագետները գնահատել են D վիտամինի մակարդակը հղիների արյան մեջ, գրում է “РБК”-ն: Նրանք ստուգել են ոսկրանյութի պարունակությունը եւ մինչեւ 9 տարեկան երեխաների ոսկորների ամրությունը: Մասնագետների խոսքով` D վիտամինի ցածր […]

Հանգստյան օրերին ԼՂՀ ուժերը լռեցրել են հակառակորդի ինտենսիվ նախահարձակ գործողությունները

Հանգստյան օրերին ադրբեջանական բանակիստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:   ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ,  ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից`համապատասխանաբար 9 և 20 արկ և […]

՛՛Հատուկ անասունների համար՛՛. Մելիք-Ադամյան տանող ճանապարհին /օրվա կադր/

Քաղաքական հարթակներից հնչող հայհոյանքն ու վիրավորանքի չափաբաժինը սովորական են դարձել հայաստանցու համար: Բայց որ հասարակական անհանդուրժողականությունը, իրար կոկորդ կրծելու պատրաստակամությունը հատում է չարության պատկերացրած սահմանը, չափազանց վտանգավոր է դառնում հենց հասարակության համար: Henaran.am-ի ֆոտոխցիկի արձանագրած կադրի մեկնաբանությունը Խանջյանից Մելիք-Ադամյան տանող ճանապարհին՝ թողնում ենք ընթերցողին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ