«Տունը տրաքավ ու փլեց հղի հարսիս վրա … ». ով կստիպի «ՀայՌուսգազարդ»-ին /վիդեո/
Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոց 10-րդ տուն հասցեում գտնվող տունը վայրկյանների ընթացքում վերածվեց ավերակների: Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքի անդամները հայտնվեցին փողոցում: Դրան գումարվեց նաև հոգեկան ծանր ապրումներն ու ֆիզիկական վնասվածքները: Արտակ Պետրոսյանի մարմնի մեծ մասը այրվածքներով է ծածկված, երիտասարդ տղան երկրորդ կարգի հաշմանդամ է: Պետրոսյանները արդեն երրորդ տարին է «ՀայՌուսգազարդ»-ից պահանջում են վնասի […]