06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապրում է մողեսների ու առնետների հետ. ցնցող պատմություն /վիդեո/

60 ամյա Նինա Վերմիշյանը ուզում է ապրել նորմալ մարդու նման: Սակայն նրա խոսքով արդեն քանի տարի հաշմանդամ կինը դատապարտված է դաժան ապրելակերպի:

«15 տարի արդեն դիմումներ եմ գրում, բոլոր թաղապետերի դուռը գնացել եմ: Ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանը տունս տեսավ` զարմացավ:Ասեց` այս ինչ պայմաններում ես ապրում: Հանեց սեղանի փող դրեց ու ոչ մի բան էլ չարեց»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց կինը:

Վերմիշյանի խոսքով ինքը զրկված է սանհանգույցից և բնական կարիքները դույլի մեջ է հոգում. «Հարևանները բողոքում են, Շիլաչի թաղամասում եմ` սեփական տուն: Պատալոկից մողեսներ են թափվում, ապրում եմ առնետների ու մողոսների հետ: Մողեսը վերցրի ու տարա դրեցի թաղապետի սեղանին` ծիծաղեց»:

Կնոջ խոսքով` մոր մահվան առնչությամբ  «Շտապ օգնության» մեքենան չի կարողացել մոտենալ տանը:

«Ասեցին`քեզ էլ էտ տան մեջ կմեռցնեն Նինա: մարդիկ վախենում են»,-եզրափակեց Նինա Վերմիշյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ