17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով սեպտեմբերի 9-10-ը նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։ Այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի […]

Աշխարհի բանակների վարկանիշը

Global Firepower պորտալը ներկայացրել է աշխարհի պետությունների զինված ուժերի վարկանիշը: Աշխարհի բանակների վարկանիշային ցանկը կազմվել է առանց հաշվի առնելու միջուկային զենքի, քաղաքական-տնտեսական գործոնների, նավատորմի գոյության նշանակությունը: ՀՀ բանակը 74-րդն է՝ մեկ հորիզոնականով անցնելով Վրաստանին: Ադրբեջանի ԶՈւ-ն 63-րդն է:

Մահվան ելքով վրաերթ Բագրատունյաց փողոցում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Զինա Մելքոնյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 23.00-ին, մահացել է: Կատարվում է քննություն:

Նատաշա Կորոլյովայի աստղային որդին /ֆոտո/

Երգչուհի Նատաշա Կորոլյովայի ամուսինը` մերկապարող Սերգեյ Գլուշկոն` Տարզան մականվամբ, համացանցում է տեղադրել իրենց 13-ամյա որդու` Արխիպի լուսանկարները: Պարզվում է, տղան հայրիկի իսկական կրկնօրինակն է, այնքան նման է նրան: Երկրպագուները նույնպես այդ մասին նշել են մեկնաբանություններում, որոնց ի պատասխան` Տարզանը նշել է, որ փոխարենը տղան բնավորությամբ է նման աստղային մայրիկին:

Պուտինն առաջին անգամ իրեն թույլ տվեց ասել

«Ոչ մի նոր բան չասվեց, համենայնդեպս պաշտոնապես չասվեց: Ոչ պաշտոնապեսի մասին ոչինչ դիտարկել չենք կարող, բայց մի բան պարզ է իչավիճակը Անդրկովկասում սրվում է և պարզ է, որ լուծումը պետք գտնել սուր անկյունները ինչ-որ ձևով հարթելու համար»,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպմանը, ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ կարապետյանը: «Մի […]

Մահացել է մեղվի խայթոցից

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «խնձորանոց» կոչվող հատվածին հարակից ձորակում մեղվի խայթոցից մահացել է 1955 թ. ծնված Մ. Մ.-ը. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կենդանիները կհամարակալվեն

Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին: Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի […]

Նախագահն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և նրանց այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի և նոր որակական հարթություն կտեղափոխի հայ-բելգիական միջխորհրդարանական կապերը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը […]

Պայման է դրել` մարմնավաճառությունից առաջ պետք է խմի

Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի համար 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Բավական Խաչատրյանը նույն մեղադրանքով ներկայումս ամբաստանվող քրոջ դեմ քննիչի մոտ ցուցմունք է տվել՝ իրեն 1 օր անօրինական պահել են ոստիկանության վարչությունում, ծեծել, սպառնացել՝ կորզելով իրենց ցանկալի ցուցմունքը: Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Բավական Խաչատրյանը, ով ներկայացվել էր դատարան հարցաքննվելու նպատակով, քրոջ՝ Հերիքնազ Խաչատրյանի գործով: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ