20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Երեխան մեկ ամիս ապրել է մահացած քեռու հետ՝ մտածելով, որ նա քնած է /վիդեո/

Մի ամբողջ ամիս 11-ամյա Վիտալին ապրել է մահացած քեռու հետ նույն բնակարանում։ Երեխայի մայրը՝ 38-ամյա Օլգան, ունենալով հոգեկան խնդիրներ, անընդհատ պնդել է, թե իր եղբայրը քնած է եւ մշտապես խոսել է եղբոր դիակի հետ։ Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում, հայտնում է Lifenews-ը։ Ոստիկաններին կանչել են հարեւանները, քանի որ մուտքում անտանելի հոտ է տարածվել։ Ոստիկանները ուժով […]

ԿԸՀ-ն որոշել է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու […]

Ավարտական փուլում է 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզներում ընթանում է  գույքի բաշխման ծրագիրը, որը ներառում է բոլոր մանկապարտեզները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 161 մանկապարտեզները ներկայում ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով: Այս տարի առաջին անգամ ծրագրում ներառվել է նաև կոշտ գույքի  թարմացումը:  Մահճակալներից, զգեստապահարաններից […]

Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել. Yerkirmedia.am

Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է միաձայն, հայտնում է Yerkirmedia.am-ը։ Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։  

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու կնախանշվեն այն առաջ մղելու նոր հեռանկարները: Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նաև ներկա կգտնվի […]

Կսկսվի  կակաչների սոխուկների տունկը

Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում ընթանում են ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները: Աշնանը, վեգետացիայի ավարտին զուգահեռ,  ծաղկային տարածքները ազատվում ու նախապատրաստվում են կակաչների սոխուկների տնկման համար: Այս տարի Նիդերլանդներից  ներկրվել է կակաչի շուրջ 520000 սոխուկ, որոնք նոյեմբերի 5-ից կտնկվեն դեռ նախորդ տարվանից պահեստավորված շուրջ  250000  սոխուկների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Սպասումներն ու իրականությունը․ ամենաանհաջող հարսանեկան տորթերը /ֆոտո/

Հարսանցուները ցուցադրել են իրենց հարսանիքների անհաւող տորթերի լուսանկարները, որոնք ամենեւին նման չէին այն տորթերին, որոնք իրենք նախապես տեսել ու պատվիրել էին։ Ինչպես գրում է Daily Mail-ը, ԱՄՆ-ում հարսանեկան տորթերը բավական թանկ արժեն՝ 1 000 դոլարից են սկսվում հիմնականում, սակայն երբ տեսնում ես մի տորթ, որն անգամ չի հիշեցնում այն, ինչ պատվիրել ես, անչափ հիասթափվում ես։ Կայքը […]

Վրաններ կխփեն Երևանի կենտրոնում

Հոկտեմբերի 29-ին առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Եկմալյան փողոցի նախկին բնակիչները, որոնց բնակարանները ժամանակին կառավարության որոշումներով ներառված էին գերակա շահի տակ ընկած տարածքներում՝ այլ կառուցապատումների համար: «Արդեն 10 տարի է մեր շենքերը քանդել են ու խոստացել 5 տարվա մեջ մեզ ապահովել բնակարաններով: Ասեցին` պետական կարիքների համար քանդում են մեր տները, 10 տարի է սպասում ենք՝ […]

Կդադարեցվի մայրաքաղաքի ջրային կառույցների գործունեությունը

Տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման կապակցությամբ նոյեմբերի մեկից կդադարեն գործել մայրաքաղաքի թվով 35 ջրավազաններն ու ջրային այլ կառույցները: Մինչև նոյեմբերի 15-ը կիրականացվեն համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ, այնուհետ ջրային կառույցները կկոնսերվացվեն մինչև գարուն: Ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Սամվել Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին` ակտիվ համագործակցության և բազմաթիվ առաջարկությունների համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ