20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հոգևորականները պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը՝ դպրոցներում Հելոուինը նշելու պատճառով

Վրաստանում մի խումբ հոգևորականներ նախօրեին Կրթության նախարարության շենքի մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով նախարար Թամար Սանիկիձեի հրաժարականը, գրում է interfax.ru-ն։ Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ դպրոցներում թույլատրվում է նշել Հելոուինը՝ այսպես կոչված «չարքերի տոնը»։ «Դպրոցներում նման բան չպետք է լինի: Երեխաները պետք է իմանան, որ դա խաղ չէ: Դա սատանիզմ է»,- հայտարարել է ցուցարարներից մեկը։

Շատ խիստ եմ լինելու. վարչապետ

Շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Մասնավորապես, սահմանվում է, որ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվության գործընթացի […]

Նոր հակատեակը բացասական ազդեցություն է ունենալու

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը որոշ ապրանքատեսակների վրա ակցիզային հարկ սահմանող օրինագիծը համարում է գլխացավ առաջացնող նախագիծ: Ըստ նրա՝ ներկայացվել է  նախագիծ, որը ոչ միայն հարկերի դրույքաչափի բարձրացում, այլ նաև բնական գազի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար նոր հարկատեսակ է ներմուծում, ինչն ունենալու է բացասական ազդեցություն: «Բանից պարզվում է, որ այս փոփոխությունների պահանջը, ըստ էության, Արժույթի միջազգային […]

Խնդրահարույց օրինագիծը հետ է եկել ԱԺ

Կառավարությունն Ազգային ժողով վեց ամիս անց երկրորդ ընթերցմամբ բերել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, դա պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Առաջարկվում է նաև որոշակիորեն […]

Կառավարությունն աջակցում է Այգեհովիտի բնակիչներին

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքին կհատկացվի 16100.0 հազար դրամ գումար՝ ռմբակոծության հետևանքով  համայնքի բնակիչներին խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասը  փոխհատուցելու համար: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն: Այգեհովիտ գյուղում ավարտվել […]

Քայլեր ձեռնարկվեն՝ բռնությունից խուսափելու համար․ համանախագահների հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել, որում ամփոփել են հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցը։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու […]

Արդարությունը դարձնել պայման

Facebook-ի օգտատեր   Կարեն Շահազիզյանը  իր հանրագրում գրառել է. «Հայաստանի տնտեսական դրությունը ստիպում է վերացնել բոլոր հին կարգերն ու նոր կյանք սկսել: Մենք չենք ուզում կործանվել ու քանդվել, հարկավոր է արդարությունը դարձնել պայման, իսկ աշխատանքը ընդհանուր և պարտադիր:Այդ կարող է անել միայն ուժեղ ու հաստատ, խոսքի տեր, ազգային իշխանությունը,որը հենված պետք է լինի գիտական,մտավորական, բանվորական, գյուղացիական, […]

Իրար հետ համաձա՞յն չեն

«Հիմնադիր խորհրդարանը» հարգում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության առանձին պայքարը, բայց պայքարի նրանց ընտրած ձևին՝ նստացույցին, համաձայնելու եզրույթները բացակայում են: Նման դիտարկմամբ՝ այսօր հանդես եկավ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը : «Եթե մենք կողմ չենք նման գործողություններին, դա դեռ չի նշանակում, որ դեմ ենք դրանց: Եթե Անդրիաս Ղուկասյանի հետ չենք, դա դեռ չի նշանակում, որ […]

«Պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն»

Նույնականացման քարտերի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության քվեարկությունը պայմանավորված է կլինի օրենքի հեղինակների` ՀՅԴ առաջարկներն ընդունելու հետ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք օրենքը բարելավելու չորս տարբերակ ենք առաջարկել, և որն էլ ընդունվի, կմեծացնի հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը: Այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկվեն, որ ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող միասնական փաստաթուղթ ունենան, ինչը կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ