17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Իրաքի մայրաքաղաքում հրապարակավ այրել են Թուրքիայի դրոշը /վիդեո/

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Թահրիր հրապարակում շիա աշխարազորայինների կողմից կազմակերպված ցույցի ժամանակ ցուցադրաբար այրվել է Թուրքիայի պետական դրոշը: Ցուցարարները ծածանել են Իրաքի պետական դրոշը և մի շարք հակաթուրքական գրառումներով պաստառներ, գրում է Ermenihaber.am-ը:

Շիական «Բեդիր շարժում» կազմակերպության առաջնորդ Հադի ալ Ամիրին խոսել է թուրքական զորքերի Իրաքի տարածք ներխուժման մասին: Նա մասնավորապես նշել է. «Իրաքի սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը թիրախ դարձնող ցանկացած ծրագրի դեմ պայքարելու ենք»:

Ցույցին մասնակցել է նաև Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքին: Թուրքական աղբյուրը նշում է, որ Իրաքի անվտանգության ուժերը ցույցի մասնակիցների դեմ կիրառել են համապատասխան միջոցներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ