16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Էլինար Վարդանյանը կմիանա ստորագրահավաքին, եթե …

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, մասնավորապես նշելով.

«Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրություններն, այնուամենայնիվ ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահամանադրական Դատարանը կկայացնի անկողմնակալ և լուծում պարունակող որոշում և սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում։

Այնպես, ինչպես միշտ է եղել։ Ես կառաջարկեի նախաձեռնության բոլոր հեղինակներներին միասին աշխատել նույն ընտրակեղծիքների մեխանիզմի դեմ պայքարի այլ ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Ես ինքս պատրաստ եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով։ Բայց եթե վերջին պահին իմ ստորագրությունը այս գործընթացում որոշիչ է լինելու, այդ ժամանակ ես բնականաբար կմիանամ նախաձեռնությանը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ