19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մահացած ուղևորների անունները հայտնի են

Ժամը 16.20-ի դրությամբ հայտնի է, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 7-ի ինքնությունը ճշտվել է. 1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.), 2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.), 3. Հրաչ Բադալյան, 4. Գագիկ Ստեփանյան, 5. Վարուժ Ստեփանյան, 6. Հայկ Ժորայի Հովհաննիսյան (ծնվ. 1970 թ.), […]

Հանձնաժողով է ստեղծվել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` 2015 թվականի նոյոմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած  Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով` հետևյալ […]

Վարչապետը ցավակցել է

Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:  

Գնդապետի փոքր երեխաները սթրես են տանում, իսկ հայրը շարունակում է հացադուլը

«Հայրս շարունակում է հացադուլը և հրաժարվում է դադարեցնել այն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը: Դատապարտված ազատամարտիկի որդու փոխանցմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանի վիճակը այս պահին բավարար է, բայց չի կատարվել նրա պահանջներից և ոչ մեկը: Որդին շեշտեց, որ հոր պահանջներից կարևորը՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ու Մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանին […]

Հաջողվել է փրկել նորածնի կյանքը. ՀՀ-ում բացառիկ վիրահատություն է արվել /ֆոտո/

Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ին   նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբարարության նշանները: Նորածին Մ. Մնեյանը  ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ ռեանիմոբիլով տեղափոխվել է նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք: Երեխայի շնչափողում խողովակ է դրվել և միացվել  արհեստական […]

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերտներիու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից […]

Վթարից տուժածների առողջական վիճակը ՌԴ առողջապահության նախարարի ուշադրության ներքո է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին: 32 տուժածի բժշկական օգնությունն իրականացվում […]

Երկուսուկես ամիս հետո հայտնաբերվեց՝ «Forever Yours» շապիկով.մանրամասներ

«Forever Yours» թարգմանաբար՝ ընդմիշտ քոնն եմ շապիկը հագին,  արդեն երկուս ու կես ամիս կորած «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նելլիի ամուսնու հարազատները Henaran.am-ի հետ զրույցում կիսվեցին իրենց ապրումներով: Հարազատները զայրացած ե և այլևս չեն ուզում հիշել Նելիի անունը: «Ոնց  անհետ կորել էր,այդպես  էլ թող անհետանա մեր կյանքից: Թող գնա՝ […]

Հայտնի է Տուլայում ավտոբուսի վթարից զոհվածներից ևս 4-ի ինքնությունը

Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը. 1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.), 2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.), 3. Հրաչ Բադալյան, 4. Գագիկ Ստեփանյան, 5. Վաղուշ Ստեփանյան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ