Լոռիում քարոզչությունը սկսված է
Լոռու մարզում կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Սահմանադրական փոփոխոխությունների վերաբերյալ քարոզչությամբ` բարեփոխումների մասին կտեղեկացնեն հանրությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ մարզպետը մանրամասնեց, որ համայնքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փոքր-ինչ պասիվություն կար, սակայն հետաքրքությունը աստիճանաբար աճում է: Քարոզչությունն այսօրվանից սկսված է: