19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը ողջունել է հյուրին և նրա առաքելության արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորել հաճախակի հանդիպումներն ու քննարկումները, որոնք մինչ այս, Նախագահի գնահատմամբ, եղել են անկեղծ և բովանդակալից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր առավել քան […]

Մահացել է Արծվիկ Մինասյանի մայրը

Մահացել է Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մայրը՝ Լուսիկ Մինասյանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հյասատանի գերագույն մարմնի գրասենյակից: Լուսիկ Մինասյանը  88  տարեկան էր: Տիկին Լուսիկի հոգեհանգիստը վաղն է` չորեքշաբթի՝ ժամը 17-ին, Արմավիրի մարզի Շենիկ  գյուղում։ Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 13-ին, նույն գյուղում: Henaran.am-ի ամբողջ խմբագրակազմը ցավակցում է Մինասյանների ընտանիքին:

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և դրա հետևանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին: Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից նոր մասնրամասներ են հայտնի

Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի. 1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.), 2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան, 3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.), 4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.), 5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.), 6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.), 7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. […]

Սուրիկ Խաչատրյանը և Նիկոլ Փաշինյանը վերջապես հանդիպեցին /վիդեո/

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վերջապես տեսավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Փաշինյանն առիթը բաց չթողեց և իրեն հուզող հարցեր հղեց մարզպետին: Նախ պատգամավորը հետաքրքվեց, թե ինչպես է ստացվել, որ Խաչատրյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ Սյունիքի մարզում հացի գինը կէժանանա, սակայն իրականում հացն ամենաթանկը արձանագրվել է հենց Սյունիքում: Փաշինյանը […]

Նախագահի հանձնարարականը` ուժի մեջ

Henaran.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձել է Վանաձորի քիմպրոմի խնդրին: Հիշեցնենք, քիմպրոմի աշխատակիցները մի քանի ամիս է՝ պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ աշխատակիցների երկու ամսվա աշխատավարձերն արդեն իսկ վճարված են, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը կվճարվի մնացածը: Անդրադառնալով նախագահի նստավայրի մոտ հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը՝ տեղեկացրեց, որ նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ, […]

Ինչու չպետք է թանաքոտել մատը. պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ դեմ է մատների թանաքոտման ընդդիմության առաջարկին: Ըստ նրա` կա մատների թանաքոտման երկու եղանակ որոնցից առաջիննը տեսանելի թանաքն է, երկորդը` անտեսանելի, անգույն թանաքը, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթով լուսավորելիս: Առաջին դեպքում, ըստ Հարությունյանի, կան մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ջնջելու այդ թանաքը: «Երկրորդ դեպքում […]

Փաշինյանը որոնում էր Սուրիկ Խաչատրյանին

Ազգային ժողովում այսօր մեկնարկել էր 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, այս անգամ քննարկվում էր տարածքային կառավարման մարմինների բյուջետային հատկացումները: Հետաքրքրական է, որ նախորդ տարի բյուջեի քննարկման ժամանակ ներկա էին բոլոր մարզպետները բացի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: Անցյալ տարի նրա բացակայությունը նույնիսկ արժանացավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, թե մարզպետն այդ ինչով է զբաղված, որ չի […]

Գագիկ Բեգլարյանը կմեկնի դեպքի վայր

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ  ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և  Հայաստանի […]

Գեղարքունիքի մարզպետը եկել էր Փաշինյանի համար

Գեղարքունիքի մարզպետ Րաֆֆի Գրիգորյանն Ազգային ժողովում անկեղծացավ, որ մամուլով հետևում է Փաշինյանի ելույթի և անձամբ է եկել բյուջեի քննարկումներին, որպեսզի տեսնի ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա հետ շփվի: Մարզպետը նման հայտարարություն արեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հարցրեց, թե ինչու նա այլ մարզպետների կամ պետական այրերի նման չի եկել բյուջեի քննարկմանը՝ նկատի ունենալով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ