14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մեզանից 6-ը զոհվեցին, ո՞ւր մնացին 30-ը». Աշոտը բացահայտեց

«1990 թվականին՝ 10-րդ դասարանս ավարտելուն պես,ընդունվեցի Աբովյանի ավտոճանապարհային տեխնիկում:Մինչ ուսումնական տարվա մեկնարկը, սկսեցի մասնակցել Գեղարքունիքի մարզի, Ծափաթաղ գյուղի (Վարդենիսի տարածաշրջան) ինքնապաշտպանական գործողություններին:Այդ ժամանակ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատն էր Ծափաթաղում :Երբ տրվեց ուսումնական տարվա մեկնարկը, սկսեցի հաճախել դասերին։ Մեկ տարի հետո՝ 1991թվականի ամռանը, կրկին եկա գյուղ մասնակցելու ինքնապաշտպանական գործողություններին:1992 թվականին՝ ուսումս դարձնելով հեռակա, հիմնական վերադարձա գյուղ և միացա Վարդենիկից եկած տղաներին, ովքեր գործում էին Ակունքեցի Օնիկի հրամանատարության տակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանը:

Վերհուշը մի տեսակ թախծոտ, բայց առավել հպարտության ու խիզախության կոչի տեսքով փոխանցեց ազատամարտիկը:

Պետրոսյանը նշեց, որ Վարդենիկցի տղաների հետ մի քանի ամիս պաշտպանել են սահմանային գյուղը ու բնակիչներին զերծ պահել թշնամու գրոհներից:

«Այնուհետև վարդենիկցի տղաներին փոխարինելու եկան «Ռազվեդ գրուպայի» տղաները՝ Մամանիա անունով հրամանատարի գլխավորությամբ: Նշեմ, որ Ծափաթաղի դիրքերը 12 կմ հեռավորության վրա էին գտնվում Ադրբեջանական Կեդաբեկ կոչվող քաղաքի դիրքերից: Որոշ ժամանակ անց «Ռազվեդ գրուպայի» տղաները գնացին Ծափաթաղից: Գյուղի պաշտպանությունը հանձն առանք գյուղացի տղաներով, այն էլ մի քանի որսորդական հրացաններով: 1993 թվականին գյուղ եկավ Արարատյան մասիվցի Սաքոն (Սարգիս Մկրտչյան)՝ 10 հոգի տղաների հետ:Մենք՝ միանալով նրանց, ստեղծեցինք 60 հոգոնոց ջոկատ»,-պատմեց ազատամարտիկը:

Նրա խոսքով՝ գյուղը պաշտպանել են մինչև նոյեմբեր ամիսը: Այնուհետև նոյեմբեր 24-ին մեկնել Քարվաճառ (Քելբաջար)՝ Օմարի լեռնաշղթան պաշտպանելու:

«Օմարում մնացինք մինչև դեկտեմբերի 29-ը:Տղաների մի մասը եկան տուն,մի քանի հոգիս էլ մնացինք Հրազդանի ջոկատի հետ,որի հրամանատարն էր Գրիգորյան Ռաֆայելը (Լազար Ռաֆո): Դեկտեմբերի 30-ի առավոտյան Օմարից տագնապ հրահանգը հնչեց և մենք ութ հոգով շարժվեցինք առաջ։ Մեր հետևից գալիս էին ևս 30-ը:Այդ ութ հոգու անուններն են՝ Բադալ Մալխասյան,Մերուժան Կարապետյան, Սամվել Բաղյան ,Լևոն Դալլաքյան,Սերգեյ Թովմասյան,Ռաֆայել Գրիգորյան, Աշոտ Պետրոսյան և մի կապավոր զինվոր ունեինք, որի անունը, ցավոք, չեմ հիշում:Երբ որոշակի արդեն առաջ էինք շարժվել, մեր առջևից շարժ նկատեցինք։ Մտածելով, որ մեր տղաներն են՝ շարունակեցինք առաջ ընթանալ՝ չգիտակցելով, որ ևս մի քանի քայլ և ընկնելու ենք շրջափակման մեջ:Մեզ վրա սկսեցին կրակել։ Մինչ մենք փորձում էինք դիրքավորվել՝ տղաներից 6-ին խփեցին. Բադալ Մալխասյանին,Լևոն Դալլաքյանին,Մերուժան Կարապետյանին,Սերեգեյ Թովմասյանին,Սամվել Բաղյանին և կապավորին:Ես և Ռաֆոն մնացինք ողջ:Առավոտից մինչ ուշ երեկո մնացինք շրջափակման մեջ՝ կորցնելով հույսը, որ ողջ կմնանք:Այնուհետև ես շատ մեծ դժվարությամբ հասա Չապլին գյուղ, որտեղ Մարտունու ջոկատի տղաներին էին և նրանց հետ մասին գնացինք Յանշակ:Այդ ընթացքում էլ Ռաֆոն՝ տեսնելով ուշանում եմ, ինքը ևս գնում է Յանշակ:Յանշակում հանդպիպում ենք իրար: Մարտունու ջոկատի տղաները գնում են այն վայրը, որտեղ ընկել էինք շրջափակման մեջ և տեսնում են, որ թշնամին մեր տղաների դիերի մոտ դիրքեր է ստեղծել»,-ծանր հոգևիճակով պատմեց ազատամարտիկը և հավելեց.«Իսկ ի՞նչ եղան այն 30 հոգին, որ մեր ետևից էին գալիս, մինչ օրս այս հարցին պատասխան չունեմ»:

1903425_1669957706616646_938520361_n

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ