Թուրքիայի արտգործնախարարը Բաքվի գործընկերների հետ կքննարկի ղարաբաղյան հարցը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) պաշտոնակա հաղորդագրություն է տարածել, որում նշվում է , որ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մեմեդյարովի հետ, գրում է Ermenihaber.am-ը: «Հանդիպման ընթացքում բազմակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող խնդիրներ», […]