07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Հերոս էր, հանցագործ դարձավ … »

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքը սկսեց Հայաստանի կործանման մեջ իր կարծիքով՝ մեղավորների անուններ հրապարակելով: Գլխավոր մեղավորը Հովհաննիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն է, հաջորդը Հովիկ Աբրահամյանը: Կա մի անուն, որը Հովհաննիսյանի համոզմամբ` սուրբ էր մինչ օրս. «Վերջին անունը այսօրվա համար ինձ մեծ ցավ է պատճառում: […]

Հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով․ ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը այցելել է Հայաստան դեկտեմբերի 4-ից 7-ը՝ դիտարկելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: ԵԽԽՎ պատվիրակությունն արդյունքում եզրակացություն է հրապարակել իր պաշտոնական կայքում, որում ասվում է. Քարոզարշավը եղել է ոչ ակտիվ, քիչ են եղել հասարակական բանավեճերը։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների՝ ապահովելով […]

Նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած դիտորդական առաքելությանը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համազգային հանրաքվեն մեր երկրի պատմության մեջ կարևոր քաղաքական իրադարձություն է, և ուրախալի է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որն ամենամեծ և ներկայացուցչական առաքելությունն […]

Մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք

Անդրադառնալով «Այո» և «Ոչ» հեռուստանախագծին` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն երկու կարևոր գործ արեց. «Նախագծի շնորհիվ համընդհանուր ապատիան, որ կար մինչև քարոզարշավը, և որի ընթացքում այն ոչ ոքին չէր հետաքրքրում, ընտրությունից առաջ արդեն նման պատկեր չկար: Սկզբում մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք: Եթե սկզբից դա էր պատկերը, […]

Երևանում քննարկել են գրիպի բուժման հնարավորությունները

Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովին մասնակցել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի վարակաբանները և համաճարակաբանները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Միջազգային փորձագետը  ներկայացրել է եվրոպական տարածաշրջանում գրիպի  համաճարակային իրավիճակը,   2015-2016 թվականների գրիպի սեզոնի առանձնահատկությունները։ Միաժամանակ  տվյալնել են  ներկայացվել Մերձավոր արևելքի շնչառական համախտանիշի և գրիպի նոր ենթատեսակով (գրիպի Ա […]

Զուրաբյանը ժամանակ է խնդրում /վիդեո/

Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրակեղծիքների փաստերը ծով են, որոնք ՀԱԿ-ն առաջիկայում կներկայացնի: Երբ լրագրողները փորձեցին հետաքրքվել, թե մասնավորապես ինչ փաստերի է ՀԱԿ-ը տիրապետում՝ Զուրաբյանը նախ հղում արեց լրատվամիջոցների հրապարակումներին, ապա ասաց`պետք է թույլ տալ, որ ժամանակ անցնի: «Թույլ տվեք, որ մենք այդ փաստերը հրապարակենք, նախ բազմաթիվ փաստեր «ոչ»-ի էջում […]

Հայաստանը պիտի պատրաստ լինի. Zaman-ը բացահայտում է

Թուրքական ընդդիմադիր «Zaman»  պարբերականի թղթակից Ալդա Էնգոիանն անդրադարձել է ռուս-թուրքական լարված հարաբերությունների հնարավոր ազդեցությանը Անդրկովկասի երկրների վրա: Թերթի կայքում տեղ գտած հոդվածում հեղինակն ընդգծում է. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումների պատմական թատերաբեմ հանդիսացող Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը անսպասելիորեն հայտնվել են շատ խառը իրավիճակում, երբ ցանկացած տեսակի քաղաքական նախաձեռնություն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ», գրում […]

Հանձնաժողովների համատեղ նիստ` ԱԺ-ում

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը:  Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում […]

«Մուկուչյանը Այվազովսկին էր` նկարեց…» /վիդեո/

ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը, արձագանքելով այն տեսակետներին, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի արդյունքները «նկարել է», լրագրողների հետ զրույցում հեգնեց. «Մուկուչյանը Այվազովսկին էր, նստավ նկարեց… իրան ինչ թիվ տալիս են, էտ մարդը հայտարարում է»: Խոսելով Էջմիածնում քվեարկության ընթացքից՝ Սարոյանն ասաց` ոչ մի խախտում չի հայտանաբերվել: «Ջհանգիրյանի շնորհիվ ինչքան ընդդիմություն կար, Էջմիածնում էր … մալադեց […]

«Հանրապետականը» կես միլիոն փաստ է պահանջում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ միջազգային դիտորդների, լրագրողների ներկայությունը ընտրատեղամասերում, անհնար են դարձնում որևէ լայնածավալ ընտրակեղծիք: Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդումներին, թե իշխանությունները կես միլիոն ձայն կեղծել են՝ Շարմազանովն ասաց. «Ես ասում եմ՝ փաստեր բերեք, բայց Զուրաբյանը ինձ մի փաստ է տալիս: 10 փաստ էլ լինի, դա չի նշանակում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված