07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Այս փոփոխությունները թույլ են տալիս ավելի վստահ լինել մեր պետության անվտանգության ապահովման հարցում․ Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ Նախագահի նստավայրում այսօր երեկոյան հյուրընկալել է բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով, որի սկզբում առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1988թ. դեկտեմբերի […]

Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 127 հաղորդում

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին։ Այսպես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ […]

«Ո՞վ կհավատա նման բարբաջանքին»

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը ասում է՝ հանրաքվեն շատերի սրտով էր, ինչը երևում էր քարոզարշավի ընթացքում: «Ես օրինակ` խախտումներ չեմ տեսել: Գնացել եմ իմ ընտրատեղամասում քվեարկել եմ, շատ հանգիստ մթնոլորտ: Որևէ մեկը եթե ասի ինչ-որ ընտրություններ անցնում են առանց ընտրախախտումների, ես չեմ համաձայնի, քանի որ անգամ տեխնիկական բաներ կան, որ թվում է՝ ընտրախախտում է, հետո պարզվում […]

Խայտառակություն է. ԲՀԿ-ն բամբասանք է համարում

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը կարծում է, որ ընդհանուր առմամբ հանրաքվեն անցել է բարձր մակարդակով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արձանագրված բազմաթիվ խախտումներին՝ Բաբայանը դրանք անվանեց խոսակցություններ և բամբասանքներ: Արձագանքելով լրագրողներից մեկի պնդմանը, թե ընտրությունները խայտառակ են անցել՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Խայտառակը ձեր մեկնաբանությունն է: Եթե եղել են խախտումներ, եթե գիտեք, դիմեք իրավապահ մարմիններին: Ինձ համար կարևորը […]

Դժվար չէ սովորել

Կաթողիկոսին Նորին Ս. Օծություն Տ.Տ. … Կաթողիկոս Վեհափա’ռ Տեր Պատրիարքին Նորին Ամենապատվություն Տ. … Պատրիարք Ամենապատի’վ Պատրիարք Հայր Արքեպիսկոպոսին Բարձրաշնորհ Տ.…Արքեպիսկոպոս… Սրբազա’ն Հայր Եպիսկոպոսին Գերաշնորհ Տ. … Եպիսկոպոս… Առաջնորդ … Թեմի Սրբազա’ն Հայր Վարդապետին Հոգեշնորհ Տ. … Վարդապետ Հա’յր Սուրբ Քահանային Արժանապատիվ Տ. … Քահանա… Հոգևոր հովիվ… Տեր Հայր Նամակների ավարտին Եթե ուղղված է Վեհափառին` […]

Մյուս ընտրություններում մենք հաղթելու ենք․ Լեւոն Զուրաբյան /վիդեո/

«ՈՉ»-ի հանրահավաքին Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ ՈՉ-ի շարժումը ստացել է ժողովրդի մանդատը։ «Ժողովուրդն իր քվեարկությամբ մի լավ ապտակ հասցրեց ռեժիմին։ Այնպես որ, մենք հաղթել ենք խոշոր քաղաքներում։ Սա Սերժ Սարգսյանի կողմից կեղծված վերջին ընտրությունն է։ Մյուս ընտրություններում մենք հաղթելու ենք։ Ունենք հզոր ձայնագրություններ, որտեղ երեւում են ընտրակեղծիքները։ Այդ նյութերն ուղարկելու ենք Կենտրոնական ընտրական […]

Միասնական օրակարգով առաջ գնանք․ Րաֆֆի Հովհաննիսյան /վիդեո/

ՀԱԿ-ի հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Մենք այո, միանում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Հույս ունեմ, որ միասնական օրակարգով, միասնական հրապարակով առաջ կգնանք։ Հրաժարական տուր, Սերժ Սարգսյան»,- ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե երթ կազմակերպվի, իրենք կմիանան այդ երթին։

ՈՉ-ը հաղթել է ողջ հանրապետությունում․ Արամ Մանուկյան /վիդեո/

Ազատության հրապարակում մեկնարկել է «ՀԱԿ»-ի հանրահավաքը, որում ելույթ ունեցավ Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ ՈՉ-ը հաղթել է ողջ հանրապետությունում։ «Սիրելի ժողովուրդ, ոչը հաղթել է ողջ հանրապետությունում, առանձնահատուկ շնորհակալություն Գյումրիին ոչ-ի համար, սա էլ է հաղթանակի արդյունք, որ ոչ են քվեարկել»,-ասաց նա։

Ուսումնասիրվել է 268 ահազանգ

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը ՀՀ ոստիկանության կողմից ընթացք տրված ահազանգերի և լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ 2015 թ. դեկտեմբերի  6-ին  հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 268 ահազանգ. 16-ը՝ «Թեժ գծով», իսկ 252-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն (35), […]

Քեզ համար, Հայաստան. Շառլ Ազնավուրը հիշել է սարսափը /վիդեո/

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն աշխարհին հիշեցրել է 1988 թվականի սոսկալի երկրաշարժի մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում տարածել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Arménie») երգը: «1988 թվականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժը Հայաստանում ավերածություններ պատճառեց, ինչը հանգեցրեց նրան, որ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, և հարյուր հազարավորներ մնացին առանց կացարան»,- գրել է շանսոնյեն, ում համար Հայաստանը սրտի հայրենիքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված