17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը գրքեր նվիրեց կառավարության անդամներին

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց գրքի տոնին ընդառաջ անցկացվող գրական փառատոնի մասին:

Վարչապետի  խոսքով՝ 2001-ից սկիզբ առած, իսկ 2011-ից նորովի մեկնարկած  «Գրական տապան» միջազգային փառատոնը, որն արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստան է բերում եվրոպացի ժամանակակից լավագույն գրողներին, բացի գրական տոն պարգևելուց, հայ և օտարազգի ընթերցողների սեղանին է դնում նաև բացառիկ ժողովածուներ:

«Վերջին  հինգ տարում լույս է տեսել 6 ժողովածու, որտեղ ամփոփված են «Գրական տապան» փառատոնի մասնակից եվրոպացի գրողների նոթերը, էսսեները,  բանաստեղծություններն ու պատմվածքները՝ նվիրված Հայաստանին, հայ մարդուն և հայ մշակույթին:

Հեղինակներից մեկը տպավորված է հայկական բնաշխարհով, մյուսին գրավում է հայի տեսակը, կերպարը, երրորդը փորձում է Հայաստանը համեմատել իր երկրի հետ: Եվ նրանց բոլորի համար մեր հայրենիքը հնագույն, միստիկ ու մոգական երկիր է՝ ակնածանքի և գնահատանքի արժանի»,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ, գիրք նվիրելու օրվան ընդառաջ, այդ ժողովածուները ցանկանում է նվիրել կառավարության անդամներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ